Զապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ)
Տեսանյութեր
Զապորոժիեում գտնվող առանձնատներից մեկում սպանել են «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին (Պետրիկ, Լենյա Խիտրով)։ Մարդասպանները երկու ուժեղ տղամարդիկ էին, ովքեր սառնասրտորեն սպանել են Պետրովին և անհապաղ անհետացել։ Ենթադրվում է, որ զոհը Մոսկվայի սլավոնական հանցավոր կլանի առաջնորդ էր։ Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, Պետրովը զբաղվել է Սև լեռան աղբանոցում կուտակված արդյունաբերական թափոնների իրացմամբ։
2009 թվականին «օրենքով գողեր»-ի հավաքից հետո Պետրիկին անվանել են Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկի» իրավահաջորդ։ Ներկայումս քննիչներն աշխատում են դեպքի վայրում։ Հարուցվել է քրեական գործ «դիտավորյալ սպանություն» հոդվածով։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող