Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

ՇՊՀ-ից առգրավվել են գնումների վերաբերյալ կազմված փաստաթղթերը. Դատախազություն

Իրավունք

 ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հանքագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում դատախազությանը հասցեագրված մեղադրանքների: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.   

«Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարածած տեղեկատվությունը տարատեսակ սուբյեկտիվ, չհիմնավորված և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող մեկնաբանությունների տեղիք է տվել, ինչի կապակցությամբ պարզաբանվում է հետևյալը:

Նախ, հաղորդագրությունը վերաբերել էր Շիրակի պետական համալսարանին առնչվող առերևույթ կոռուպցիոն այն չարաշահումներին, փաստական հանգամանքներին, որոնք առնչվում են հիմնականում 2011-2017թ., դրանց մասով նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողություններին՝ պարզաբանելու համար քրեական գործը ՀՀ ՀՔԾ ուղարկելու հիմնական պատճառները: Այդ է պատճառը, որ նշված հաղորդագրության մեջ անդրադարձ չի կատարվել Շիրակի պետական համալսարանում 2017թ. հետո առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքերով իրականացվող քննությունների ընթացքին և միջանկյալ արդյունքներին՝ դրանց վերաբերյալ առանձին և հնարավորինս մանրամասն տեղեկատվության տրամադրման նպատակով: Հետևաբար հնչեցված մեղադրանքները բացարձակ անհիմն են և անտեղի:

Ինչ վերաբերում է Շիրակի պետական համալսարանին առնչվող հանցագործության այլ, հաղորդագրությամբ չներկայացված դրսևորումներին և դեպքերին, ապա տեղեկացնենք, որ բուհի դասախոսների ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում 2017-2018թթ. բուհի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել են 3 քրեական գործ, որոնք ԲՈՒՀ-ին առնչվող մյուս քրեական գործերի  հետ միացվել և քննվում են մեկ՝ ՀՀ ՀՔԾ-ին փոխանցված վարույթում:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ համալսարանի ռեկտոր Ս.Մ.-ի հրահանգով գրադարանից առանց համապատասխան փորձաքննության 15 տոննա գիրք օտարվելու վերաբերյալ: Ըստ ստացված տվյալների՝ ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանի բանավոր հրամանով՝ 2017 թվականի հուլիս ամսին իրականցվել է գրքերի օտարման և որպես թափոն հանձնման գործընթաց, որի վերաբերյալ որևէ փաստաթղթավորում չի իրականացվել:  

Բացի այդ, հակասական փաստական տվյալներ են ստացվել «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն» և «Սոցոլոգիա» մասնագիտությունների գծով ծրագրերի իրականացման իրավաչափության, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի համապատասխան որոշմամբ հաստատված  «Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգ»-ի պահանջներին համապատասխանության վերաբերյալ, ինչը վկայել է առերևույթ պաշտոնեական կեղծիքի կատարման հանցագործության հատկանիշների առկայության մասին:  

Վերոնշյալից բացի, պարզվել է, որ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ճաշարանները 2017թ. սեպտեմբերից մինչև 2018 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ունեցել  են ընդհանուր 8մլն ՀՀ դրամ ձեռքբերումներ, սակայն հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համաձայն` նույն ժամանակահատվածում իրացվել է 6.7մլն ՀՀ դրամի ապրանքներ: Ձեռք բերված տվյալները պարունակել են առերևույթ խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ 2017-2018թթ. ժամանակահատվածում յուրացման եղանակով մոտ 1.3մլն դրամ գումարի չափով՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին պատկանող գույքը կամ դրա վաճառքից ստացված շահույթը յուրացման եղանակով հափշտակվելու հատկանիշներ:

Առկա են եղել նաև տվյալներ նշված ժամանակահատվածում ԲՈՒՀ-ի համար չհիմնավորված բարձր գներով դիզելային էլեկտրական գեներատոր ձեռք բերվելու, ինչպես նաև համալսարանի դահլիճի շինարարության ընթացքում առերևույթ ֆինանսական չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ:

Նշված բոլոր դրվագներով հանգամանքների օբյեկտիվ, լիարժեք և բազմակողմանի քննություն իրականացնելու, առերևույթ հանցագործությունների կատարմանն առանց բացառությամբ բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Մասնավորապես՝ նշանակվել են մի քանի փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռևս չեն ստացվել: Շիրակի մարզի դատախազության կողմից մի քանի անգամ համապատասխան գրություններ են հասցեագրվել փորձագիտական հաստատություններին՝ եզրակացությունների ստացումը հնարավորինս արագացնելու նպատակով: Վարույթն իրականացնող մարմին է ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը անհրաժեշտ մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ: Բուհից առգրավվել են 2016-2018թթ. ընթացքում վերջինիս կողմից կազմակերպված գնումների վերաբերյալ կազմված բոլոր փաստաթղթերը:

Իսկ 2019թ. ապրիլի 25-ին որոշում է կայացվել ստուգում նշանակելու մասին՝ նշված ժամանակահատվածում Ս.Մ.-ի՝ ՇՊՀ-ում որպես ռեկտոր պաշտոնավարման ժամանակահատվածում ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հարցերի պարզաբանման նպատակով, որը կատարման համար ուղարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Այսինքն՝ առավել քան ակնհայտ է դառնում, որ ՇՊՀ-ում արձանագրված  վերոնշյալ առերևույթ հանցավոր դրսևորումների, չարաշահումների բացահայտման ուղղությամբ իրականացվել է ակտիվ քննություն, և հակառակի վերաբերյալ բոլոր պնդումները մտացածին են և զգայական՝ հիմնված բացառապես առանձին անհատների՝ քրեական գործերով նախնական քննության վերաբերյալ պարզունակ, սիրողական մակարդակի պատկերացումների վրա: Արվող մեկնաբանություններում, ըստ ամենայնի՝ անուշադրության հետևանքով, անտեսվել է հանգամանքը, որ ՀՀ ՀՔԾ է ուղարկվել ՇՊՀ-ին առնչվող՝ ընդհանուր մեկ վարույթում քննվող քրեական գործը, որը, բնականաբար, ներառում է նաև վերոնշյալ բոլոր դրվագները: Վերջինս ինքնին վկայում է ՀՀ դատախազության կողմից սուբյեկտիվիզմի բացակայության մասին: Այս իմաստով միտումնավոր շրջանառության մեջ դրվող բացարձակ կեղծիք է նաև «խոսակցությունների» վկայակոչմամբ տարածված այն տեղեկությունը, թե իբր ՇՊՀ նախկին ռեկտորը մի քանի անգամ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին:

Ցավալի է, որ ՇՊՀ-ում հատկապես 2017-18թթ. ընթացքում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման պահանջներ ներկայացնելու հարցում առանձնահատուկ հետևողականություն ու սկզբունքայնություն դրսևորող դասախոսը, որը նույն բուհում տարիներ շարունակ աշխատանքային գործունեություն է ծավալել նաև դրանից առաջ, տարօրինակ ընտրողականություն ցուցաբերելով՝ լռել է նախորդող այդ շրջանում կատարված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ:

Որևէ կասկած չպետք է լինի, որ առանց խտրականության իրավական գնահատականի են արժանանալու բուհի բոլոր այն պաշտոնատար անձանց (այդ թվում ռեկտորների, աշխատակիցների) գործողությունները, որոնք որևէ առնչություն են ունեցել կատարված հնարավոր հանցագործություններին: Այս իմաստով պարզունակ ապատեղեկատվության տարածման միջոցով քրեական հետապնդման մարմինների, դատախազության գործունեությունը ստվերելու փորձերն անիմաստ են և որևէ ազդեցություն ունենալ չեն կարող»:                    

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված