Apple-ում դադարել են օգտատերերին գաղտնալսել Siri-ի միջոցով
Այլ
Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է օգտատերերի անանուն հարցումները գաղտնալսելը, որոնք, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ընկերությունն ուսումնասիրում էր ձայնային օգնականի աշխատանքը բարելավելու համար: Ինչպես գրում է The Verge-ն, այդ որոշումը հաջորդել է The Guardian թերթի հրապարակմանը, որում Apple-ի աշխատակիցը պատմել է, որ ընկերության կապալառուները հազվադեպ չէ, որ լսում են օգտատերերի գաղտնի խոսակցությունները և տեղեկանում նրանց բժշկական ախտորոշումների, քրեական ակտիվության և ինտիմ կյանքի մասին:
«Մենք ձգտում ենք առավելագույնս բարելավել Siri ձայնային օգնականի հնարավորությունները՝ դրա հետ մեկտեղ պաշտպանելով օգտատերերի գաղտնիությունը»,- հայտարարել է Apple-ի ներկայացուցիչը The Verge-ին հղած իր ուղերձում:
Ընկերությունում հավաստիացրել են, որ ստուգում են սկսել և դադարեցրել Siri-ի ատտեստավորման ծրագիրն ամբողջ աշխարհում: Բացի այդ, ծրագրային ապահովման ապագա նորացումների շրջանակում օգտատերերին թույլ կտան, որ նրանք իրենք որոշեն՝ մասնակցել արդյոք ձայնային օգնականի գնահատմանը: Ընդ որում՝ Apple-ում չեն ճշտել, թե դա նշանակում է արդյոք, որ ընկերությունն իր սերվերներում այլևս չի պահպանում օգտատերերի ձայնային գրանցումները:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ձայնային գրանցումների թվում, որոնք հայտնվում են Apple-ի կապալառուների տնօրինության ներքո, լինում են ոչ միայն որոնողական հարցումներ: Համակարգում առկա սխալների պատճառով, որոնք հանգեցնում են միկրոֆոնի ոչ ճիշտ գործարկման, ձայնագրություններում լսվում են մարդկանց խոսակցությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող