Ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Գյուլումյանին
Հասարակություն
Պարեկահապակետային ոստիկանները Գևորգ Գյուլումյանին նրա հետ վիճած երկու անձանց ծեծի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Համացանցում որոշ օգտատերեր հայտարարություններ են տարածել, որ Գևորգ Գյուլումյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտարարության առնչությամբ պարզաբանում ենք, որ այսօր Հյուսիսային պողոտայում Գևորգ Գյուլումյանի կազմակերպած ստորագրահավաքի ընթացքում նրա և երկու քաղաքացու միջև, տեսանկարահանելու շուրջ, ծագել է վեճ, որը վերածվել է քաշքշուկի: Այդ ընթացքում Գևորգ Գյուլումյանը հարվածներ է հասցրել և վնասել տեսանկարահանող սարքը:
Տեղում ծառայություն իրականացնող պարեկահապակետային ոստիկանները վիճաբանության երեք մասնակիցներին, ծեծի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող