«Փյունիկ»-«Լոռի» հանդիպումը հետաձգվել է
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրի խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Փյունիկ» թիմը իրավունք է նվաճել խաղալու Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում, հիմք ընդունելով «Փյունիկ» ակումբի խնդրանքը, ՀՖՖ նախագահ Ա. Վանեցյանի որոշմամբ 1-ին մրցափուլում նշանակված «Փյունիկ» - «Լոռի» հանդիպումը հետաձգվել է:
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական ակումբի մրցակիցը «Վուլվերհեմթոն»-ն է անգլիական Պրեմիեր լիգայից: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա Երևանում օգոստոսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումը` Անգլիայում, օգոստոսի 15-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան