Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են Վարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. Ռուբինյան Զախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանը Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակել Զելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայել Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից Ֆրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվում Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. Ղահրամանյան ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. Ղահրամանյան 

Վարչապետը շրջայց է կատարել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի ճամբարում

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այն մեկնարկել է հուլիսի 28-ին:

Վարչապետը ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար: «Հաճախ են հարցնում, թե ինչ է ստարտափը, որը հաճախ են օգտագործում Հայաստանում: Կարևոր, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանաչյուր քաղաքացի ծանոթ լինի այս արտահայտության էությանը: Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի լավ գաղափար, բայց չունի ֆինանսական միջոցներ, գրասենյակ և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ և պոտենցիալ ներդրողներն աջակցում են դրա իրագործմանը` հավատալով ստարտափի հաղթանակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ստարտափի գաղափարի տարածումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

«Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, այն ներկայացրեցին հանրությանը, կարողացան համոզել հանրությանն այդ գաղափարի հաղթելու հեռանկարի մեջ և ամբողջ հայությունը կարողացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման գործում ու այսօր Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն: Ստարտափի գաղափարը յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա տեղայնացնել իր շրջապատում: Հայաստանում շատերը բողոքում են, որ չկա փող: Մեր կառավարությունը մարդկանց փորձում է ամեն օր համոզել, որ կարևորը փողը չէ, այլ գաղափարը և եթե յուրաքանչյուրն ունենա գաղափար, որը կարող է հաղթել, այդ փողը կհայտնվի»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ Նոր Հայաստանի էությունը սա է, որտեղ համակարգված գաղափարներն իրականություն դառնալու հնարավորություն ունեն:

«Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, սա նկատի ունենք: Հրավիրում ենք մարդկանց օգտվելու իրենց գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունից: Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին մտքի հեղափոխություն է, ամեն ինչ սկսում է գաղափարից, սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Դրանից առաջ ամեն ինչ մեր երկրում սկսվում էր նյութական պատկերացմամբ, նյութական հենքով: Նոր Հայաստանում ամեն ինչ սկսվում է գաղափարից, Նոր Հայաստանում ցանկացած նյութական արտահայտություն մի ինչ-որ գեղեցիկ գաղափարի արդյունք է»,- նշել է կառավարությանը ղեկավարը: Վարչապետի խոսքով` գործադիրի նպատակն է, որպեսզի ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն, մենթալիտետ, որտեղ յուրաքանչյուր մարդ առաջինը պետք է հավատա իր ուժերին և դրա արդյունքում բոլորին կստիպի հավատալ իրենց ուժերին, տաղանդին, մտքերին և հզորությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանն, ըստ էության, մի ստարտափ է, որի ընթացքը կանգնեցնել չի լինի: Վարչապետի համոզմամբ, Նոր Հայաստանը, ապագայի Հայաստանն անպայման հաղթելու է և այս կարգի միջոցառումները կարևոր են` գաղափարները կյանքի կոչելու համար:

«Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, 21-րդ դարն առաջին հերթին մտքի դար է, ստարտափի դար է և մենք ունենք միտք ու մեր միտքը միանշանակ հաղթելու է, մեր միտքն արդեն հաղթել է, որովհետև Նոր Հայաստանն առաջին հերթին մտքի հաղթանակ է: Ողջունում եմ բոլորիդ որպես մտքի առաջամարտիկների: Մեր նպատակն է` յուրաքանչյուր քաղաքացու ոգեշնչել, որ նա դառնա մտքի ակտիվիստ և Հայաստանի Հանրապետությունը դարձնի մտքի գերտերություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության ստեղծման նպատակներն ու գործառույթները, խոսել առաջիկայում նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների մասին:

Վարչապետը շրջայց է կատարել ճամբարում` ծանոթացել միջոցառման մանրամասներին և նպատակներին:

«Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 տարբեր երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակն է խրախուսել նորարարական գաղափարները, բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև հաստատել կապեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. ՂահրամանյանԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկներըՊուտինն ու Ռահմոնը բարձր են գնահատել երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունըՀայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունիՀոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ ԽաչատրյանՄիշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ըNvidia-ի շուրջ նոր սկանդալ․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսելՍալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարաններըՍիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունըԷստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների անցակետերըԲասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարովՊիստորիուսը կոչ է արել եվրոպացիներին չմերժել Մոսկվա այցելելու հրավերը Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ ՂազարյանԽմբից հեռու թողնված 20 սուրիկատից 18-ը գտավ վերադարձի ճանապարհըՀետաքննություն՝ Սպիտակ տան նախկին խոսնակի շուրջ․ Կալիֆոռնիայում նոր սկանդալՓոքրիկ պատիճները խառնվող ջրից հավաքում են որոշակի չափի մասնիկներՀրդեհ՝ Լիտվայի ատոմակայանում․ Բելառուսը փրկարարներ է ուղարկել սահմանՔվանտային խաղում «Գուգլի» պրոցեսորը հաղթեց փորձերի 98,3 տոկոսումՆյու Յորքն արգելում է ձիաքարշ կառքերը․ ավարտվում է 150-ամյա ավանդույթըՓաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան156 միլիոն տարվա բրածոն բացահայտեց երկու եղջյուրով սողունի նոր տեսակԿոռուպցիոն սկանդալ BMW X5 գաղտնի տեղեկությունների դիմաց Ուկրաինայի անվտանգության ծառայությունում Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին. Աննա ԳրիգորյանԵրկրից 28 լուսատարի հեռու հայտնաբերվել է երկու սպիտակ թզուկով աստղային եռյակՈւկրաինան գիշերը ենթարկվել է հզոր հարվածների․ Կիևը խոստովանել է հարձակման մասշտաբները ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով. Ղազարյան«Պուտինը պատրաստ է գործարքի»․ Թրամփը Զելենսկուն ու Եվրոպային հորդորել է համաձայնության գալՉինական Global Times-ը եռակողմ գագաթնաժողովը նոր համագործակցության սկիզբ է համարումՄոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններումՀՀ ոչ մի ղեկավար նման գռեհիկ պահվածք իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասինՍաուդյան Արաբիայում հութիների դեմ բախումները կարող են տևել ևս 6 ամիս
Ամենադիտված