Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներ Շատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասին Վարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտեն Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ Արաղչի Հնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը Առաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին Բագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը «Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել 

Թվերի փոքրիկ մանիպուլյացիա Վալերի Օսիպյանի ու Դավիթ Անանյանի կողմից. Fip.am

Քաղաքական

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վերջին մեկ ամսվա ընթացքում վիճակագրական տվյալներ ներկայացրեցին իրենց ոլորտների վերաբերյալ, որոնք, սակայն, որոշ դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, գրում է fip.am-ը:

Օսիպյանի և ոստիկանության տվյալների հակասությունը

Այսպես, կառավարության հուլիսի 11-ի նիստում Վալերի Օսիպյանը, ներկայացնելով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, նշեց տվյալներ, որոնք տարբերվում են հենց ճանապարհային ոստիկանության կողմից Փաստերի ստուգման հարթակին տրամադրված տվյալներից։

Ըստ ոստիկանության պետի, 2018 թ․ ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 1861 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 50 մարդ և վիրավորվել 2736-ը։

Ըստ ՃՈ-ի, 2018 թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է 768 ՃՏՊ, 75 զոհ և 1124 վիրավոր։ Հաշվի առնելով, որ Վալերի Օսիպյանի կողմից հնչեցված թվերը ներառում են առաջին եռամսյակն ու ապրիլ ամսի առաջին 10 օրը, մենք որոշեցինք եռամսյակին գումարել ևս մեկ ամիս։ Արդյունքում ստացվեց, որ 2018 թվականի առաջին 4 ամիսներին արձանագրվել է 1051 ՃՏՊ, 100 զոհ և 1534 վիրավոր։

Խոսելով 2019 թվականի մասին՝ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ապրիլի 10-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է 2203 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 69 մարդ և վիրավորվել 3212-ը։

Սակայն ըստ ՃՈ-ի, այս տարվա առաջին եռամսյակում տեղի է ունեցել 936 ՃՏՊ, եթե գումարենք ամբողջ ապրիլի ցուցանիշները ևս՝ 320, ապա ստացվում է 1256 ՃՏՊ։

Զոհերի թիվը 2019-ի առաջին եռամսյակում 63 է, եթե ավելացնենք ապրիլի տվյալները՝ 22, ապա՝ 85։ Վիրավորների թիվը առաջին երեք ամիսներին եղել է 1399 և ապրիլի հետ միասին կազմում է 1852։

Այսինքն, նույնիսկ ապրիլի ցուցանիշները ներառելով՝ չենք ստանում այն թվերը, որոնք կառավարության նիստում հայտարարել էր ոստիկանության պետը։ Թերևս, բացառություն կարող է կազմել զոհերի վիճակագրությունը, որը համընկնում է Օսիպյանի հայտարարած զոհերի թվի հետ։

Դավիթ Անանյանի և ՊԵԿ-ի տվյալների հակասությունը

Կառավարության օգոստոսի 1-ի նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով ավտոմեքենաների ներմուծման մասին, հայտարարեց, որ այս տարվա ընթացքում աննախադեպ ծավալների է հասել ավտոմեքենաների ներմուծումը։

«Հուլիսի 31-ի դրությամբ ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, նախորդ ամբողջ տարին՝ 67 հազար ավտոմեքենա»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Սակայն ըստ նույն ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության, 2018 թվականին Հայասատան է ներկրվել 62 819 ավտոմեքենա։

Հետաքրքիր է, որ «Ժամանակ» օրաթերթն օգոստոսի 2-ի համարում Անանյանի այս հայտարարությունը փոքր-ինչ խեղաթյուրել է՝ ներկայացնելով այն իբրև առաջին կիսամյակի տվյալ, այնինչ ՊԵԿ նախագահը հստակ շեշտել էր․ «Երեկվա՝ հուլիսի 31-ի դրությամբ հունվարի 1-ից սկսած ներկրվել է շուրջ 68 հազար ավտոմեքենա»։

Իսկ առաջին կիսամյակը ներառում է հունվարից հունիս ընկած ժամանակահատվածը։

Փաստացի, երկու պետական մարմինների ղեկավարներն իրենց հայտարարություններում ներկայացնում են վիճակագրական տվյալներ, որոնք հակասում են իրենց իսկ ղեկավարած կառույցների կողմից մեզ տրամադրած տվյալներին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվել
Ամենադիտված