Մեսսին որակազրկվել է 3 ամսով
Սպորտ
Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան 3 ամսով հավաքականից որակազրկել է Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին: Այս մասին հաղորդում է AS-ը:
Արդյունքում ֆուտբոլիստը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում մինչև նոյեմբերի սկիզբ չի կարողանա մասնակցել ոչ ընկերական, ոչ պաշտոնական խաղերի: Մեսսին բաց կթողնի Չիլիի, Մեքսիկայի, Գերմանիայի հավաքականների հետ կայանալիք ընկերական խաղերը, ինչպես նաև 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպումը:
Մեսսին նաև պետք է տուգանք վճարի 50 հազար դոլարի չափով:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Բրազիլիայի դեմ հանդիպմանը Մեսսին դժգոհել էր մրցավարների աշխատանքից և հրաժարվել էր մասնակցել բրոնզե մեդալների հանձնման արարողությանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան