Փրկարարները մարել են բնակարանում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
«911» ծառայությանն օգոստոսի 27-ին, ժամը 01:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 3ա շենքի մուտքում ծուխ է նկատվում, ինչպես նաև զգացվում է էլեկտրական լարերի հոտ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին հարկի բնակարաններից մեկի լոգասենյակում. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 01:51-ին: Այրվել են լոգասենյակի կախովի առաստաղն՝ ամբողջությամբ (մոտ 9 քմ), լվացքի մեքենան և կենցաղային իրեր (մոտ 1 քմ):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն