Գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 18-ամյա մի երիտասարդ (տեսանյութ)
ՏեսանյութերՕպերատիվ կառավարման կենտրոնից օգոստոսի 25-ին ժամը 03.40-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարգարյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ իրենց շենքի դիմացի մթերային խանութի ապակին կոտրում են:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոտայքի մարզի 18-ամյա բնակիչը կոտրել է Մարգարյան փողոց, 22 հասցեում գործող մթերային խանութի ապակին և փորձել գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում գործն ավարտին հասցնել չի կարողացել:
18-ամյա երիտասարդը, ժամը 05.30-ին 16-րդ թաղամասում հայտնաբերվել և գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն