Նոր Երզնկա համայնքում հիմնանորոգվում են ճանապարհները
Հասարակություն
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում հիմնանորոգվում և մասնակի նորոգվում են ներհամայնքային ճանապարհներ (2937քմ):
Ինչպես տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից, համայնքապետարանում հայտնել են, որ մասնակի նորոգվում է 6-րդ փողոցի ճանապարհը, իսկ կապիտալ հիմնանորոգվում են համայնքի 20-րդ, 21-րդ, 22-րդ փողոցների ճանապարհահատվածները:
Շահած պայմանագրի արժեքը 20.229.600 դրամ է, որից 9.103.600 դրամը (45 %) պետական բյուջեի աջակցության չափն է, իսկ 11.126.000 դրամը (55 %)՝ համայնքի ֆինանսավորման:
Աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն