Շվեդիայի Ռիկսդագի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի և Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես տեղեկացանք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի էջից, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը բարձրաստիճան հյուրին և նրա ուղեկիցներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը:
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Շվեդիայից ժամանած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել թանգարանային ցուցադրությանը, Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին:
ՀՑԹԻ տնօրենը Անդրեաս Նորլենին նվիրել է ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: Այցի ավարտին Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Շնորհակալություն, որ օգնում եք մեզ չմոռանալ այն, ինչ երբեք չպետք է մոռացվի»:
Շվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտի 11-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն