Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք
Արտակարգ Պատահար
«911» ծառայությունը օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Ժամը 17:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 4 մարտական հաշվարկ երկու օպերատիվ խումբ, 31 փրկարար ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, Հայանտառ ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղից 18 աշխատակից, ՊՆ N զորամասից 15 զիծառայող և 5 քաղաքացի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն