Հայաստանի իշխանությունները Քոչարյանի գործի առնչությամբ ճնշում են գործադրում դատավորների վրա. РЕН ТВ-ի անդրադարձը (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսական РЕН ТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին: Նշվում է, որ Հայաստանի իշխանությունները դատավորների վրա ճնշում են գործադրում Քոչարյանի գործի առնչությամբ:
Հոդվածի համաձայն՝ երկրի Սահմանադրական դատարանը մինչ այժմ ընդդիմանում է Քոչարյանին հետապնդելու փորձերին և արդյունքում երկու նախագահ ունի՝ Հրայր Թովմասյանը, որն ի սկզբանե այդ պաշտոնում է եղել, և Վահե Գրիգորյանը, որին «նշանակել են վերևից»:
Հեռուստաալիքն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի անդամներին, ցմահ և բավականին բարձր կենսաթոշակով գայթակղելով, առաջարկում են ինքնակամ հեռանալ, որպեսզի նրանց փոխարինեն ավելի կառավարելի կադրերով:
Եզրափակելով հեռուստաալիքը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն է ենթարկել լրատվամիջոցներին, օրենսդիր և գործադիր մարմիններին, իսկ այժմ ամեն ինչ տանում է դեպի դատարանների անկախության վերացման:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն