Ալիքոտ ծովի մեջ հայտնված մարդը մի ելք ունի միայն. Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով (լուսանկար)
Լուսանկարներ
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է իր հանգիստը վայելել Իտալիայում։ Նա նոր լուսանկար է հրապարակել ինստագրամի իր էջում՝ կից գրելով.
«Մի ալիքն արդեն մի աշխարհ է, բայց բոլորը միասին` տիեզերք:
Ալիքոտ ծովի մեջ հայտնված մարդը մի ելք ունի միայն. կամ պայքարել ու ապրել... կամ հանձնվել ու... ))) Հանձնվելը միշտ կա, բայց արժի՞ արդյոք էդքան ապրել, որ հանձնվես... Ալիքոտ ծովն իր ուժը ցույց չի տալիս, այլ քեզ է փորձում: Քեզ` կամքդ, արիությունդ, որոշումդ:
Մարդ կա արագ ափ է փախչում, մարդ էլ կա` գլխիվայր ծովը նետվում: Ես ծովը նետվողներից եմ) խելառ:
Ալիքների մեջ կամ կխեղդվես կամ կխեղդես վախերդ ու կասկածներդ: Մնացածն աղ է ու աղի արտասուք` հետո- ի ափսոսանքներով շաղախված:
Ինչեր չարեցի, իսկ ինչեր կարող էի... իսկ դու վերցրու և արա: Ճեղքիր ալիքներն ու դու՛ դարձիր փոթորիկը, որ անշարժությունդ վերջապես ալեկոծես ու ստեղծես քո կյանքի իններորդ ալիքը, որ նոր ու մեծ կտավներով ապրես ու չմտածես, որ փոթորիկն էր մեղավոր հուշերդ ալեկոծ անելու համար, պարզապես նրանք էին տկար, մի քիչ գունազարդած ու ոչ իրական:
Իսկ ալեկոծության քո հաղթահարումն ամենաիսկական հաղթանակը կլինի:
Դրանից հետո ավելի ամուր կկանգնես ու ինքդ քեզ կհարգես, որ ԴՈՒ կարողացար:
Հավասարակշռությունը գալիս է փոթորկոտ ծովից հաստատուն դուրս եկած մարդու մոտ: Մնացածը աղ է ու աղի արտասուք` չարածների ափսոսանքներով աղապատ))... ( հատված. Ն.Հ. 2019)»:
Посмотреть эту публикацию в Instagram


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)