Քանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակ Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր Դիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարության Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան 84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան Արամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջ Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը 

«Թղթե երազանք» ֆիլմի պրեմիերան, հյուրերն ու նրանց տպավորությունները (տեսանյութեր, լուսանկարներ)

Տեսանյութեր

Օգոստոսի 27-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան, իսկ մինչ այդ կարմիր գորգով անցան հայտնի հյուրերը՝ ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, դերասաններն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

Ֆիլմի սցենարը հեղինակել են Անի Մաղաքյանն ու  ռեժիսոր Գարրի Զաքարյանը՝ հիմքում ունենալով իրական կյանքի պատմություններ ու հերոսներ: Ֆիլմն անապահով ընտանիքում ապրող գյումրեցի տղայի մասին է, որն իր երազանքը՝ համակարգիչը, նկարում է թղթի վրա ու հասնում դրան: Հանդիսատեսը մեծ տպավորություններով ու մինչև հոգու խորքը հուզված դուրս եկավ դահլիճից: Նրանք նշում էին՝ գովելի է այն, որ ֆիլմը ոչ թե աղետից տուժած ընտանիքի դժբախտության, այլ հաղթանակի մասին է: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, կիսվելով տպավորություններով, նշեց, որ իր համար առանձնահատուկ են պատմությունները, որոք կապված են Գյումրիի հետ. «Ես հերոսի մեջ տեսա իմ սերնդակից այն մարդկանց, տղաներին, որոնք կարողացել են այսօր աշխարհին զարմացնել՝ Տիգրան Համասյան, Արթուր Ալեքսանյան և այլն: Նրանք 1988 թ. երկրաշարժի սերունդն են, որոնք, իրենց երազանքն ունեցած, գնացին դրա հետևից և այսօր զարմացնում են աշխարհին: Ինչ՝ տեսա, ինձ համար զարմանլի չէր, ինքս լինելով գյումրեցի՝ ունեցել եմ այդ զգացողությունները, բոլորս նույն սոցիալական պայմաններում էինք ապրում, երկրաշարժից հետո չկային հարուստներ և աղքատներ, բոլորս ապրում էինք նույն դոմիկների մեջ: Այդ ժամանակ բոլորս ունեինք երազանք, որպեսզի օր առաջ դուրս գանք այդ վիճակից և ապացուցենք, որ արհավիրքը չկարողացավ կոտրել գյումրեցիների մեջքը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, մենք կարողացանք և հաջողեցինք: Ովքեր ընտրեն ֆիլմի հերոսի ուղին, իրենք միշտ հաջողելու են»,- ասաց փոխքաղաքապետը: 

Ֆիլմը սեփական ուժերին հավատացող, նպատակասլաց ու համառ տղայի մասին է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գլխավոր հերոսին՝ Հայկին, փոքր հասակում մարմնավորող Մանվել Լոռեցյանն ասաց, որ իր կերպարը անապահով պայմաններում ապրող երեխային մասին է, որն ամեն կերպ փորձում և ի վերջո հասնում է իր երազանքին: Նրա խոսքով՝ նկարահանումների ժամանակ ծանր զգացողություններ ուներ, քանի որ կարողացել էր լիովին մտնել դերի մեջ և ապրել այդ դժվարություններով:

Մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց նաև Հովհաննես Բադոյանը, ում կյանքի պատմության հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը. «Շատ լավ էր նկարահանված, շատ հուզիչ էր: Տպավորված եմ թե՛ սցենարով, թե՛ դերասանական խաղով: Բավականին դրվագներ կային վերցված իմ կյանքից, որոնք ես ապրել եմ»,- ասաց Հովհաննեսը, ով արդեն 19 տարեկան է և ծառայում է բանակում: 

Նշենք, որ 5 տարի առաջ, երբ «Շանթն» իր բարեգործական նախաձեռնության՝ Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար խելացի, բայց կարիքավոր ընտանիքում ապրող երեխաներ է փնտրել, գտել է Հովհաննեսին: «Շանթի» նկարահանումից օրեր անց բարի մարդիկ Հովհաննեսին նվիրել են իր երազած համակարգիչը, որը նկարել էր թղթի վրա: Այնուհետև Գյումրիում կառուցվել է «Թումոն», որի լավագույն սաներից է եղել Հովհաննեսը: Սրանց հաջորդել է այն, որ «Շանթն» ու բարերարներն ամեն ինչով կահավորված բնակարան են նվիրել Հովհաննեսին ու նրա մայրիկին՝ Անահիտին: Այսօր արդեն Հովհաննեսի կյանքի պատմությունը «Շանթի» մեկ այլ նախաձեռնության շնորհիվ էկրանավորվեց: Ֆիլմի շարունակությունը՝ 24 սերիաները, կցուցադրվեն սեպտեմբերի 2-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊեսկով․ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազություն Քոչարյանի օգնականը պնդում է՝ Ալեքսանյանն է պահանջել արգելափակել իր մուտքը ԱԺԵրևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկելԹուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարի, որի հետևանքով 15 մարդ վիրավորվել էՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԻսպանիայում ոստիկանությունը ուժ է կիրառել գնացքների բախումից հետո բողոքի ցույցերի ժամանակԵս աջակցում եմ ՔՊ-ին. Ռուբինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելվել է միջադեպից հետո․ ՌուբինյանՈստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԱղի լիճ տանող ճանապարհին փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած անձանցից մեկը մահացել է
Ամենադիտված