Մուսալեռ գյուղում բախվել են BMW X5-ն ու Opel-ը, վերջինը հայտնվել է դաշտում. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:50-ի սահմաններում Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW X5 մակնիշի 35 ZO 045 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 CՍ 607 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, BMW X5-ն էլ բախվել է բետոնե սյանն ու փշալարերին:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն դեպք վայր ժամանած Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Էջմիածնի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն