SpaceX-ը կատարել Է Starship տիեզերանավի նախատիպի հաջող փորձարկումներ (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ի SpaceX ընկերությունը կատարել Է Starhopper ապարատի՝ Starship տիեզերանավի նախատիպի հաջող փորձարկումներ: Այդ մասին Twitter-ում հայտնել Է ընկերության հիմնադիր Իլոն Մասքը:
Մասքը զետեղել Է փորձարկումների տեսագրությունը, որոնք տեղի են ունեցել SpaceX-ի նոր արձակման համալիրում՝ Բոկա Չիկայի շրջանում (Տեխասի նահանգ): Տեսագրության մեջ կարելի Է տեսնել, թե ինչպես Է նախատիպը սահուն բաձրանում օդ, իսկ հետո իջնում մեկնարկային հարթակ: Թռիչքը շարունակվել Է 57 վայրկյան:
Starhopper-ը, Space.com պրոֆիլային հրատարակության տվյալներով՝ նախատեսված Է փորձնական ենթաուղեծրային թռիչքների համար, որոնց ընթացքում կստուգվեն այն ինժեներական լուծումները, որոնք անհրաժշտ են դեպի Մարս թռիչքի համար Starship խոշոր տիեզերանավը կառուցելիս, որը նախատեսված Է 100 մարդու համար: Նախատիպը պատրաստված Է լեգիրված պողպատից և ունի շուրջ 9 մետր տրամագիծ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն