ՃՏՊ Մուսալեռ գյուղի մոտակայքում. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
«911» ծառայությունում օգոստոսի 27-ին, ժամը 19:32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մուսալեռ տանող ճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Հենրիկ Դ.) և «BMW X5» մակնիշի (վարորդ՝ Քրիստինե Ղ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Էմմա Բ.-ն (ծնված 1958 թ.), հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Արայիկ Մ.-ն, նույնպես հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն