Իտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է «Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ուկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք Ռուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում են Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ Մանուկյան Ռուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրների Ֆրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». Կոնջորյան Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ Վարդանյան Մինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբեր Խարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցը 

Ինչն է Քարահունջում 200-ից ավելի խոզի անկման պատճառը․ պարզաբանում (լուսանկարներ)

Հասարակություն

Մեկ ամսվա ընթացքում Քարահունջում 200-ից ավելի խոզ է անկել։ Որոշ պնդումների համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այդպես էլ չի կարողանում պարզել պատճառը, իսկ համայնքի ղեկավարն էլ հրաժարվել է տրամադրել փորձաքննության արդյունքները։ Նշվում է նաև, որ գյուղացիները, չիմանալով՝ ինչն է կենդանիների անկման պատճառը, չստանալով դեղորայքային աջակցություն համապատասխան կառույցներից և չկարողանալով որևէ միջոց ձեռնարկել, սատկած կենդանիների մի մասը թաղել են իրենց այգիներում, լցրել բաց դաշտերը, Քարահունջ գետը՝ չգիտակցելով խնդրի լրջությունն ու նոր խնդիրների ի հայտ գալը։

Թե ինչն է եղել խոզերի նման մասշտաբի անկման պատճառը, փորձեցինք պարզել համապատասխան մարմիններից։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ խոզերի անկումներ հաճախակի են ունենում, բայց մասշտաբային առումով դեպքը եզակի է․ «Անալիզներն ուղարկվել են փորձաքննության, պարզվել է, որ պետական միջոցառումներն անասնաբույժն իրականացրել է, բայց թե ինչ ինֆեկցիա է, հայտնի չէ։ Դեղորայքային աջակցություն  պետպատվերի շրջանակում ստացել են։ Սուտ են տեղեկությունները, թե կենդանիներին թաղել են այգիներում, դաշտերում, քանի որ քաղաքապետարանը տեխնիկա է տրամադրել, փոսերը փորվել են, որտեղ էլ թաղվել են։ Երբ խոզեր են սատկել, յուրաքանչյուրն իր խոզն իր ձևով է թաղել, բայց երբ մեծ նման մասշտաբի դեպք գրանցվեց, բնակիչներին տեղեկացրինք, որ փոսը փորված է»,- ասաց Քարահունջ համայնքի ղեկավարը։ 

Նա, հակադարձելով Քարահանջի որոշ բնակիչների բողոքներին, նշեց, որ ոչ ոք իրեն չի դիմել՝ փորձաքննության արդյունքները ստանալու համար։ Նրա խոսքով՝ իրեն դիմել են բանավոր, ինչին ի պատասխան ասել է՝ երբ փորձաքննության 2 պատասխանն էլ ստանան, կտրամադրեն։ Ավետյանը նշեց նաև, որ իրեն դիմող քաղաքացուն տրամադրել է առաջին պատասխանը, իսկ 2-ն այսօր են ստացել։ 

Փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Սննդի ապահովման տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խոզերի անկման հետ կապված միկրոբային դաշտի խնդիրների և ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ ստուգումն իրականացվել է, հիվանդությունները, որոնք տեսնում էին, բացառվել են, ինչը նշանակում է՝ կա այլ խնդիր, որը կարող է լինել ազատ պահման արդյունքում. «Մենք 2009 թ․-ից ասում ենք, որ խոզերը պետք է պահեն փակ տարածքում, քանի որ կան մի շարք վիրուսային հիվանդություններ, որոնք պետպատվերի շրջանակում չեն արվում, որովհետև այդ վակցինաները չկան։ Կեր, տարածք չունենալու պատճառով բաց տարածքում են պահում, չեն հետևում համապատասխան ընթացակարգերի, դրա համար էլ նման խնդրի առաջ են կանգնում։ 10 տարի շարունակ ասում ենք՝ խոզերը պետք է փակի տակ լինեն, որ դրանց վերարտադրությամբ զբաղվեն, բայց մեզ չեն լսում։ Կան վակցինաներ, որոնք գյուղացին անձամբ պետք է գնի և կանխարգելիչ միջոցառումներ իրականցնի, բայց չի անում ու դրա հետ մեկտեղ ուզում է, որ կենդանիները առողջ մնան»,- նշեց Խաչատրյանը։ 

Լուսանկարները՝ Մտահոգ Քարահունջեցի ֆեյսբուքյան էջից

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսադի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել Իրանի դեմ հարվածներըԻտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԹուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանըՓաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդինՈւկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներինՌուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրները
Ամենադիտված