ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
Քաղաքական
Սահմանդրական դատարանը որոշում է կայացրել մինչև սեպտեմբերի 3-ը հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ Սահմանադրական դատարանի կայքից:
«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից Սահմանադրական դատարանը որոշեց գործի դատաքննությունն սկսելու ժամկետը 2019 թվականի օգոստոսի 29-ի ժամը 10:00-ից հետաձգել 2019 թվականի սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ին»,- նշված է որոշման մեջ:
Քոչարյանը ՍԴ-ին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն