Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը դատական նիստից հետո ծաղիկներ նվիրեցին Գրիգոր Երիցյանին (տեսանյութ)
Տեսանյութեր
Այսօր՝ օգոստոսի 28-ին, կայացավ «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանի և կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի դեմ դատական հայցով առաջին նիստը։
Վերջիններիս դատի է տվել «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ, Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը, ով դատարանից պահանջում է, որպեսզի Դանիելյանն ու Տեր-Նակալյանը հերքեն իր հասցեին 5-րդ ալիքի եթերում արած որոշ արտահայտություններ (վերջինս հայտարարել էր, թե Գրիգոր Երիցյանը ԼԳԲՏ քարոզչություն է իրականացրել Կոտայքի մարզի դպրոցներից մեկում)։
Դատական նիստից հետո Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը ծաղիկներ նվիրեցին Գրիգոր Երիցյանին և կրկին ներողություն խնդրեցին: Սակայն Երիցյանն այն չվերցրեց։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն