Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի սանը միացել է «Նոա»-ին
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի ակադեմիայի սան Պավել Դեոբալդը տեղափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ: Այս մասին հայտնում է ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Երևանի «Նոա» ՖԱ–ն մեկ տարվա պայմանագիր է կնքել կիսապաշտպան Պավել Դեոբալդի հետ։ 29–ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի ակադեմիայի սան է, հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Արսենալ» (Տուլա) ակումբում, ՖՆԼ–ի «Մորդովիա» և «Տոմ» ակումբներում։ Պավել Դեոբալդի վերջին ակումբը եղել է Յարոսլավլի «Շիննիկ»-ը։ «Նոա»–ն հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթում իր նորեկին»,- նշված է հայտարարությունում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան