Պատրաստ ենք պատմություն կերտել. «Արարատ Արմենիա»-ի ֆուտբոլիստը` Եվրոպայի լիգայի առաջիկա խաղի մասին
Սպորտ
«Արարատ Արմենիա»-ի ֆուտբոլիստները կենտրոնացած են օգոստոսի 29-ին կայանալիք Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբի հետ հանդիպման վրա և պատրաստ են պատմություն կերտել: Այդ մասին նախախաղային ասուլիսում հայտարարեց երևանյան ակումբի կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը:
«Մենք շատ խաղեր ենք արդեն անցկացրել և հարմարվելու առումով արդեն ամեն ինչ կարգին է: Վաղը կարևոր քայլ ենք անելու և պատրաստ ենք դրան: Մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա և պատրաստ ենք պատմություն կերտել»,- ասել է Նարսինգը:
Այս թիմերի առաջին խաղում, «Արարատ Արմենիա»-ն հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Եթե մեր թիմը հաղթահարի «Դյուդելանժ»-ի արգելքը՝ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը ելույթ կունենա Եվրոպա լիգայի խմբային փուլում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն