Ամազոնիայում հրդեհների հետևանքով օգոստոսին մթնոլորտ է լցվել 255 մլն տոննա CO2
Այլ
Ամազոնիայում կրակի ընդգրկուն օջախները «լրացուցիչ սթրես են դարձել Երկրագնդի կլիմայի և բնական միջավայրի համար Արկտիկայում հունիսյան ևհուլիսյան հրդեհներից հետո»: Օգոստոսի առաջին 25 օրվա ընթացքում մթնոլորտ Է լցվել 255 տոննա ածխածնի երկօքսիդ, օգոստոսի 28-ին Ժնևում հայտնել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ):
Կազմակերպությունը վկայակոչում է Եվրամիության «Կոպեռնիկոս» մթնոլորտի դիտարկման ծառայության տվյալները: ՕՀԿ-ն նշում է, որ Ամազոնիայում գրանցվել Է գրեթե 4 հազար հրդեհ, որոնք «օգոստոսի 1-ից մինչև 25-ը հանգեցրել են 255 մեգատոննա ածխածնի երկօքսիդի, ինչպես նաև ածխածնի օքսիդի արտանետման»:
«Ամազոնիայում հրդեհները հաջորդեցին Սիբիրում և Արկտիկայի, Գրենլանդիայի և Ալյասկայի շրջաններում հունիսյան և հուլիսյան աննախադեպ հրդեհներին»,- հիշեցնում է ՕՀԿ-ն:
Ներկայում, բացի Ամազոնիայից, կրակի լայնամասշտաբ օջախներ են արձանագրվել Աֆրիկայի հարավային արեւադարձային գոտու երկրներում, մասնավորապես, Անգոլայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն