Բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի, կամայական թույլտվություններ է տվել. Գլխավոր դատախազ (տեսանյութ)
ՔաղաքականՁկնային տնտեսություններին տրված ջրօգտագործման թույլտվությունների հետ կապված մեկ քրեական գործ քննվեց, պարզվեց, որ բնապահպանության հայտնի նախարարը ապօրինի, առանց փորձաքննության, կամայական թույլտվություններ էր տվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Քրեական գործով պարզվեց՝ շուրջ 211 տնտեսվարողներ ապօրինի իրականացնում են այդ արտադրությունը։ Ապօրինի այնքանով, որ փորձաքննություն չէր իրականացվել, բայց մարդիկ ունեին թույլտվություններ»,– նշեց նա։
Դատախազը շեշտեց՝ փաստ է, որ ունենք տնտեսվարողներ, որոնք այս պահի դրությամբ պատշաճ չեն իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործումը, որը հղի է մեծ վտանգներով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն