Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Իրավունք
Այսօր կեսօրին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության և նրա պաշտպանների բողոքի քննությունը Խաչատրյանի ձերբակալման դեմ: Կարեն Խաչատրյանը մասնակցել է նիստին: Նիստը նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը:
Ժամեր տևած դատական նիստից հետո ժամը 17:30-ի սահմաններում այն ընդմիջվել է և կշարունակվի այսօր՝ ավելի ուշ ժամի:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան