Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Դատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ) 60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ) «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի 

Անհրաժեշտ է հրապարակել «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը. ՀԱԿ հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ

Քաղաքական

Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը առնչվում է մեր ժողովրդի համար այնպիսի կենսական հարցերի, ինչպիսիք են երկրի բնակիչների առողջությունը, առողջապահական և հանգստի ինդուստրիան, բնապահպանությունը, տուրիզմը, հանքարդյունաբերությունը և ընդհանրապես տնտեսական զարգացման մոդելի ընտրությունը: Այս մասին նշված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Հայ Ազգային Կոնգրեսը, մշտապես կարևորելով այս խնդիրները, 2012 թվականին ընդունել է  «ՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ» փաստաթուղթը, որում անընդունելի է համարել Ամուլսարի, Թեղուտի, Հրազդանի և այլ հանքավայրերի այնպիսի շահագործումը, որը ոչնչացնում է շրջակա էկոհամակարգը, անհամաչափ վնաս պատճառում բնությանը, ծանր հարված հասցնում մարդկանց առողջությանը, հափշտակում ժողովրդին պատկանող ընդերքի հարստությունը:

Ամուլսարի հանքի շահագործման հարցն էլ ավելի է կարևորվում այն հանգամանքով, որ այն տեղակայված է Հայաստանի գլխավոր ջրային ռեսուրսների կուտակման տարածաշրջանում  և առողջապահության ու հանգստի ինդուստրիայի կենտրոն՝ Ջերմուկի մերձավորությամբ, հետևաբար, շահագործման հետ կապված բնապահպանական վնասները կարող են անշրջելի ծանր հետևանքներ ունենալ Հայասատանի ժողովրդի առողջության և երկրի բնության և էկոհամակարգի վրա: Այս խնդիրները հատկապես կենսական նշանակություն են ձեռք բերում աշխարհում բնակլիմայական սրընթաց փոփոխությունների պայմաններում, որոնք սպառնում են էապես կրճատել բնակության համար պիտանի տարածքները:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեր հանրությանը հույս է ներշնչել, որ հանքարդյունաբերության խնդիրները դուրս կբերվեն կոռուպցիայի և ընդերքի գիշատիչ  շահագորման  ճահճից: Այն ավելի ամրապնդվեց, երբ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ թաքցնելու առթիվ, որի շրջանակներում որոշում ընդունվեց պատվիրելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության և Բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման /ՇՄԱԳ և ԲՍԱԳ/ հաշվետվությունների անկախ փորձաքննություն:

Ցավոք սրտի, օգոստոսի 21-ին Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի կողմից հրապարակված  ԷԼԱՐԴ կազմակերպության փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը, ինչպես նաև դրան հետևած վարչապետի և կառավարության այլ անդամների  հայտարարությունները և հիմնավորումները հանրության մոտ մի շարք հարցեր են հարուցել, որոնք կասկածի տակ են դնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությունը:

1.Նախևառաջ, պարզ չէ, թե ինչու կառավարությունը չի հրապարակում  «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Դա չի կարող կոմերցիոն գաղտնիք լինել, քանի որ կնքված չէ երկու մասնավոր ընկերությունների միջև: Կառավարությունը ներկայացնում է Հայաստանի հանրությանը, իսկ  պայմանագիրը կարգավորում է պետության  սեփականության հանդիսացող ընդերքի շահագործումը, հետևաբար հարցը գտնվում է հանրային ոլորտում և պետք է ապահովվի կայացած գործարքի շուրջ կատարյալ թափանցիկություն: Պայմանագրի հրապարակումը թույլ կտա հանրությանը քննել բոլոր հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, պարզել, թե ինչպես է բաշխվում հանքի շահագործումից ստացված շահութը ընկերության և պետության միջև, հստակ պատկերացնել երկու կողմերի պարտավորությունները և իրավունքները, գնահատել հնարավոր արբիտրաժային դատավարության արդյունքում պոտենցիալ ֆինանսական կորուստները: Այլապես, հանրության մոտ մշտապես կասկածներ կմնան գործարքի կոռուպցիոն բնույթի մասին: Առանց այդ հրապարակման վստահելի չեն նաև բոլոր խոսակցությունները արբիտրաժի հնարավոր ռիսկերի մասին:

2.Որևէ կերպ բացատրելի չէ, թե ինչու չի անցկացվել անկախ նոր ՇՄԱԳ և ԲՍԱԳ, ինչը թույլ կտար փարատել նախկին ռեժիմի պայմաններում անցկացված ՇՄԱԳ-ի և ԲՍԱԳ-ի կոռուպցիոն բնույթի հետ կապված հանրության հիմնավոր կասկածները և վստահություն ներշնչել հանքի շահագորման վնասների ճշգրիտ գնահատման վերաբերյալ, առավելևս հաշվի առնելով այն հանգամանքը, որը ԷԼԱՐԴ-ը իր հետազոտության շրջանակներում դաշտային ուսումնասիրություններ չի անցկացրել:

3.ԷԼԱՐԴ-ի 200-էջանոց փաստաթղթի մեջ հրապարակված բացահայտումները և փաստերը ցույց են տալիս, որ «Լիդիան»-ի կողմից անցկացված Շրջական միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը (ՇՄԱՓ-ը) պարունակում է աղաղակող և համակարգային բնույթ կրող սխալներ և բացթողումներ, որոնք վերաբերում են ե՛ւ փաստերի անճշտությանն ու աղավաղմանը, ե՛ւ մեթոդոլոգիայի սխալականությանը, և կարևոր չափանիշների չափման բացակայությանը: Այդ բացահայտումները հակասության մեջ են ե՛ւ ԷԼԱՐԴ-ի եզրակացության դրույթների ե՛ւ քննիչ Իվանյանի գնահատականներիի հետ, ինչի մասին բարձրաձայնել է ԱԺ նախագահւի տեղակալ և «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:

4.Քննիչ Իվանյանի հայտարարությունը, հիմնված չլինելով հրապարակված բացահայտումների վրա, նաև թուլացնում է Հայաստանի Հանրապետության դիրքերը «Լիդիան»-ի հետ հնարավոր արբիտրաժային դատավարության ժամանակ:

Հաշվի առնելով վերոշարադրված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակված ուսումնասիրություններով և վերլուծություններով ձեռք բերված տեղեկությունները բավարար չի համարում Ամուլսարի շահագործման մասին որոշում ընդունելու համար: Անհրաժեշտ է հրապարակել «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը, անցկացնել նոր ՇՄԱԳ և ԲՍԱԳ, ստեղծել կառավարությանը կից բնապահպանական խորհուրդ միջազգային հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ և շահագործման ուղղությամբ որևէ քայլ կատարել միայն նման խորհրդի հավանության և վերահսկողության պայմաններում, ինչի փորձ Հայաստանն ունեցել է 1993-1995 թվականներին Հայկական ատոմային էլեկտրակայանը վերագործարկելու ժամանակ:

Անհրաժեշտ է նաև խորապես մշակել Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ և օրենսդրություն, որը կներդաշնակի բնակչության առողջապահական, բնապահպանական և տուրիզմի շահերը հանքարդյունաբերության զարգացման շահերի հետ, առաջնայնությունը տալով առաջինին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունըChat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ9 էջանոց նամակ էր գրել. 14-ամյա Վահեի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ) Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Երևանի Ռուբինյանց փողոցում բшխվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ Կան վիրավորներTelegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտի» կառավարիչ-տնօրեն Եվրոպական հանձնաժողովը Կիևին 90 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրից 3.47 միլիարդ եվրո է հատկացրել հարվածային զենքի համարՖարխոյանը հիմնավորեց՝ որոշումները դատարանում չեն կայացվում, ուղարկվում է. Արթուր ՍարգսյանՎեհափառը ցանկության դեպքում կարող է գալ ԱԺ ու ելույթ ունենալ. դա իր իրավունքն է, Խաչատրյան«Թակիր իմ դուռը» սերիալի աստղը կանչվել է դատախազություն Սպասում եմ զույգ բալիկների․ Ռիհաննան նոր գրառում է կատարելՍպասելու ենք, թե էս անգամ ինչ են հորինել իրենց SMS ուղարկողները. ՀակոբյանReuters․ ԱՄՆ տնտեսության աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 1,5 տոկոսForsa. Գերմանիայի բնակիչների գրեթե 80%-ը կարծում է, որ կառավարությունը չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրներըՄեր հայրերի նզովքն ուղեկցելու է, սա զգուշացում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Աննա Հակոբյանի հրապարակման հետ կապված մեկ անձի նկատմամբ կա կալանավորման որոշում.ՔԿ Նոր կալանքներ, ՀՀ-ում՝ ներմուծումների արգելք. ԻՀՊԿ-ն սպառնացել է «այսօր» հարվածել ԱՄՆ-ի օբյեկտներին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ka-32-ի պահեստամասերի մատակարարման վրա պատժամիջոցների արգելքը«Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան (տեսանյութ) Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդԱրթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսովԽոշոր եղջերավոր կենդանին ընկել էր ջրատարը Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել էԱմենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին
Ամենադիտված