Տարվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է (լուսանկարներ)
Սպորտ
Մոնակոյում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի վիճակահանության արարողությանը հայտնի դարձավ նաև տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
ՈւԵՖԱ-ի վարկածով 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը:
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ու Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Կանանց ֆուտբոլում լավագույնը ճանաչվեց «Լիոն»-ի խաղացող Լյուսի Բրոնզը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)