Դատական նիստը հետաձգվեց․ տեսաժապավենների ուսումնասիրությունը տեխնիկական խնդրի պատճառով չիրականացվեց
Իրավունք
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ հետաձգվեց նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործի քննությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 15-ին։
Դատարանը Երանոսյանի հետ կապված գործի ապացույցների հետազոտություն իրականացրեց, ինչպես նաև նիստին պետք է իրականացվեր տեսաժապավենների ուսումնասիրություն, որը տեխնիկական խնդրի հետևանքով հետաձգվեց։
Նշենք, որ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թ․ ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան