Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի լոգիստիկ կենտրոնում Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից Փրկարար ծառայությունը զգուշացնում է Երկար ժամանակ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում. Մանրամասներ Վանաձորում երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեները հայտնի են Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ozon-ի պահեստի տարածքից ավելի քան 300 աշխատակից է տարհանվել. Ի՞նչ է կատարվել Որտե՞ղ են հայտնվել Ռուսաստանի շուկայից դուրս մնացած հայկական ծաղիկները Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավոր 

Մարտի 1-ի քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. ՀՔԾ

Իրավունք

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով, հայտնում է armtimes.com-ը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝  2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելել են ՀՀ ոստիկանության վարչական շենք, որտեղ վերջիններիս հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը իր աշխատասենյակին կից խորհրդակցությունների սենյակում հրավիրել է խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում իրականացված արտաքին ծառայությանը: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին: Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով հիշյալ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կողմից տրված ցուցումներն ու հանձնարարությունները կատարելուն:

2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, հետին ամսաթվով ստորագրել են կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծված՝ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Փորձագետների փաստահավաք խմբին և հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին և նրանց հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ: Բացի այդ, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Վերը նշված գործողությունները դրսևորվել են հետևյալում.

Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանն այցելել են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ և ոստիկանության կողմից 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին   <<Ազատության>> հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել <<Տեղանքի հետազոտում>> օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Այնուհետև կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանի աշխատասենյակում իբրև թե տեղի ունեցած 29.02.2008թ․  թվագրված օպերատիվ խորհրդակցության արձանագրությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի կողմից հաստատած 01.03.2008 թվականի <<Թատերական>> հրապարակում ոստիկանության օպերատիվ ծառայությունների կողմից զննություն անցկացնելու ժամանակ հասարակական կարգի պահպանման միջոցառումների պլանը, ուժերի ու միջոցների հաշվարկի, այդ ընթացքում ոստիկանության այլ ստորաբաժանումների թվաքանակի վերաբերյալ տեղեկանքը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի՝ 29.02.2008թ․ թվագրված զեկուցագիրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի կողմից ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին ուղղված գրությունը, դրան կից 29.02.2008թ․ թվագրված թիվ 5 զեկուցագիրը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանի կողմից ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին ուղղված 29.02.2008 թվականի զեկուցագիրը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի կողմից կայացված «Տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին 29.02.2008թ․ թվագրված որոշումը, նույն վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի կողմից «Տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ Հայկ Միլիտոնյանին 29.02.2008թ․ թվագրմամբ ներկայացված միջնորդությունը: Հիշյալ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 29.02.2008 թվականի ամսաթվով կազմվել են նաև կեղծ զեկուցագրեր՝ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի, մետաղյա, փայտյա մահակների և այլ իրերի առկայության, դրանք ոստիկանության աշխատակիցների դեմ հնարավոր օգտագործելու մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին  Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում տեսանկարահանվել ու հետագայում տարածվել է համացանցում, Գևորգ Կոստանյանի դրդմամբ այս փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի կողմից հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 22-ի թվագրմամբ ստորագրված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող թիվ 313-Ա հրամանը: Համաձայն նշված հրամանի՝ իբրև ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, նույն ինքը օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի գլխավորությամբ ստեղծվել է ոստիկանության 18 ծառայողներից բաղկացած խումբ, որը տեղակայվել է ոստիկանության զորքերի թիվ N զորամասում և հսկողություն է իրականացրել հիշյալ զորամասի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և ծառայության նկատմամբ: Դա այն դեպքում, երբ 18 հոգանոց խումբ Արթուր Դաստակովի գլխավորությամբ իրականում գոյություն չի ունեցել: ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում գտնվելու փաստը քողարկելու նպատակով հորինվել և վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել կեղծ վարկած, թե իբր ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենաները ոստիկանության զորքերի թիվ N զորամասի անձնակազմին են տեղափոխել ծառայության ընթացքում: Բացի այդ, ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին  Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը Հանրապետության հրապարակում քողարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված` կատարվել է կեղծ փաստաթղթաշրջանառություն ՊՆ և ՀՀ ոստիկանության ղեկավար կազմերի միջև, և որոշ անձանց կողմից սույն քրեական գործով տրվել են սուտ ցուցմունքներ:

Բացի այդ, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության, նրանց կողմից հրազենի կիրառման նախապես չխոստացված պարտակումը կազմակերպելու դիտավորությամբ ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, նրանց կողմից կատարված գործողությունները ոստիկանության զորքերին վերագրելու նպատակով զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին: Հետագայում արդեն՝ նշված հանգամանքների շուրջ գործուն միջոցներ ձեռնարկելու, կատարվելիք գործողությունները պլանավորելու համար Գեղամ Պետրոսյանը ՀՀ ոստիկանության վարչական շենքում և ՀՀ նախագահի նստավայրում Գևորգ Կոստանյանի ու Գևորգ Մհերյանի հետ բազմիցս հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում պարբերաբար ստացել է հանձնարարություններ ու ցուցումներ: Նշված հանդիպումների ընթացքում Գեղամ Պետրոսյանին հայտնել են, որ տեղի ունեցած իրադարձություններից հետո դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերվել են ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող պարկուճներ, որոնք հարկավոր է փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Գեղամ Պետրոսյանին նաև կարգադրել են հիշյալ հարցերի շուրջ սերտ համագործակցել քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ և կատարել նրա կողմից տրվող հանձնարարությունները՝ այդ մասին նախապես կարգադրելով նաև վերջինիս: Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կողմից տրված ցուցումները կատարելու ընթացքում Գեղամ Պետրոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաճախակի հանդիպել է Վահագն Հարությունյանի հետ և նրանցից ստացել հանձնարարություններ: Արդյունքում, սույն քրեական գործով 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Վահագն Հարությունյանը և քննչական խմբի քննիչ Արմեն Հակոբյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, նույն ինքը՝ շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին և հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Գեղամ Պետրոսյանը նշված հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանին: Վերջինս ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների հետ ոստիկանության զորքերի՝ Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Կրակված փամփուշտների պարկուճները հավաքելուց հետո Բագրատ Խաչատրյանը, Գեղամ Պետրոսյանի հանձնարարությամբ, դրանք տարել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հանձնել քննիչ Արմեն Հակոբյանին: Այնուհետև, տրամադրված պարկուճները հանձնվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Արթուր Հովհաննիսյանին: Վերջինս Վահագն Հարությունյանի կազմակերպմամբ նշված պարկուճները փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճներով: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն ամրագրվել են փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 390 եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ։

Բացի այդ, մինչ կեղծված ապացույցը՝ թիվ 390 եզրակացությունը 2008 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործին կցելը Վահագն Հարությունյանն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիպել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, նույն ինքը՝ շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի հետ, ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և վերջիններիս կողմից տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով փոխարինելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կազմակերպել է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից անգնդակ փամփուշտներով հրազեն գործադրելու փաստով արդեն իսկ անցկացված ծառայողական քննության նյութերը, մասնավորապես՝ զեկուցագրերն ու վերջնական որոշումը քննչական խմբի առանձին քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից փոխելու գործողությունները: Հրահանգել է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անգնդակ փամփուշտներով հրազեն օգտագործած ծառայողներից վերցնել հիշյալ օրը ծառայության ընթացքում մարտական փամփուշտներ կիրառած լինելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող զեկուցագրեր և կայացնել դրանց արդյունքում իրականությանը չհամապատասխանող՝ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից ստեղծված իրավիճակում մարտական փամփուշտներով զենքի օգտագործումը §Ոստիկանության զորքերի մասին¦ 1997թ. նոյեմբերի 17-ի ՀՀ օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածների համաձայն իրավաչափ դիտելու մասին վերջնական որոշում: Միաժամանակ Վահագն Հարությունյանը քննչական խմբի առանձին քննիչների հրահանգել է հրազեն կիրառած հիշյալ ծառայողների անվամբ քրեական գործում առկա որպես վկա հարցաքննության արձանագրությունները փոխել և վերջիններիս տվյալներով համակարգչային եղանակով խմբագրել 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ծառայության ընթացքում մարտական փամփուշտներ կիրառելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող նոր ցուցմունքներ, որոնցով կոծկվել է զինված ուժերի կողմից զենքի գործադրումը և քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով, Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործությունը՝ սահմանադրական կարգի տապալումը պարտակելու դիտավորությամբ, 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին   <<Ազատության>> հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, խաղաղ ցույցը ցրելուն ուղղված ոստիկանության գործողություններին օրինական տեսք տալու և  դեռևս 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ՀՀ ՊՆ զինված ուժերի զինծառայողներին Հանրապետության հրապարակ տեղափոխած ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների և զինված ուժերի թիվ N զորամասի համահավաք գումարտակի անձնակազմի ներկայությունը հրապարակում քողարկելու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթերի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի և Փորձագետների փաստահավաք խմբի կողմից գրավոր արված հարցադրումներին պաշտոնական պարզաբանումներ տալու համար, խմբային շահերից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիքներ և տրամադրել վերոնշյալ պաշտոնական կեղծ փաստաթղթերը: Այսպես՝ Փորձագետների փաստահավաք խմբի 17.11.2008թ. և 10.12.2008թ., ինչպես նաև <<2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների և դրանց ծնող պատճառների ուսումնասիրության>> Ժամանակավոր հանձնաժողովի 25.06.2008թ., 23.07.2008թ. և 23.10.2008թ. գրություններով արված հարցադրումներին 24.11.2008թ., 14.07.2008թ., 12.08.2008թ. և 18.12.2008թ. համապատասխան գրություններով վերջիններիս է տրամադրել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության պաշտոնական պարզաբանումները և դրանք հիմնավորող, ՀՀ ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հետին ամսաթվերով կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնական փաստաթղթերը: Այդ փաստաթղթերի համաձայն՝ իբրև 28.02.2008թ. Ազգային անվտանգության ծառայությունից գրությամբ և 29.02.2008թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ ծառայություններից, քրեական հետախուզության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություններից զեկուցագրերով տեղեկություններ են հաղորդվել <<Թատերական>> հրապարակում գտնվող ցուցարարներին հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ բաժանելու վերաբերյալ, որի կապակցությամբ ոստիկանության կողմից կատարվել են նախապատրաստական աշխատանքներ/ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի մոտ 2008 թվականի փետրվարի 29-ին կայացած օպերատիվ խորհրդակցություն, միջոցառումների պլանի կազմում, հասարակական կարգի պահպանմանը ներգրավվող ուժերի հաշվարկ/ և 01.03.2008թ. վերը նշված հրապարակում իրականացվել է <<Տեղանքի հետազոտում>> օպերատիվ-հետախուզական միջոցառում: Ալիկ Սարգսյանը նաև կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կիրառվել է մարտական լուսածիրային 5,45մմ տրամաչափի 1405 հատ փամփուշտ:

Բացի այդ, Ալիկ Սարգսյանը Փորձագետների փաստահավաք խմբի 26.11.2008թ. գրությանը 18.12.2008թ. գրությամբ հայտնել է, թե իբր մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից ելնելով անհրաժեշտություն է առաջացել ներգրավել լրացուցիչ ոստիկանական ուժեր, որոնց տեղաբաշխումն օպերատիվորեն իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրվել է անձնակազմ տեղափոխելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ՝ իրենց վարորդներով:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կողմից Ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին տրամադրված` իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը և պաշտոնական պարզաբանումները տրամադրելուց հետո Գևորգ Կոստանյանի ցուցումով ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ Փորձագետների փաստահավաք խմբին հայտնել են ՀՀ ոստիկանության կողմից վերջինիս տրամադրված կեղծ պաշտոնական փաստաթղթերին և պարզաբանումներին համահունչ տվյալներ, որից հետո հիշյալ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են հիշյալ կեղծ պաշտոնական փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:

Նման եղանակով Ալիկ Սարգսյանը, մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը շարունակելով զբաղեցնել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով և  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն տրված լիազորությունների շրջանակում ի թիվս այլոց՝ ունենալով անձամբ և ոստիկանության աշխատակիցների միջոցով առանձնապես ծանր հանցագործությունները և այն կատարած անձանց ու հանցագործության հետքերը հայտնաբերելու, ամրապնդելու և հանցագործությունը բացահայտելու, այդ նպատակով համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկելու պարտականություն և ղեկավարելով ոստիկանության աշխատակիցների գործողությունները, միասնական դիտավորությամբ, խմբային շահերից ելնելով, չի կատարել իր հիշյալ պարտականությունները, դրա փոխարեն պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ՝ խեղաթյուրել է կատարված հանցագործությունների բացահայտման համար նշանակություն ունեցող հանգամանքները, կատարած ապօրինի գործողություններով հնարավորինս ապահովել է Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման իրական հանգամանքների մասին տվյալների ձեռք բերման բացառումը, որոնց արդյունքում խախտվել է արդարադատության մարմինների նորմալ գործունեությունը: Իր դիտավորյալ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին, չեն ապահովվել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված խնդիրները, խախտվել է արդարադատության մարմինների նորմալ գործունեությունը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ հեղինակազրկվել է ՀՀ ոստիկանությունը, խոչընդոտներ են ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների՝ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելու համար:

Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի լոգիստիկ կենտրոնում Գագաիկ Ծառուկյանը ուղերձ է հղել բանտից Փրկարար ծառայությունը զգուշացնում էԵրկար ժամանակ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում. ՄանրամասներՎանաձորում երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեները հայտնի ենՀերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք. Makaryannews Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ozon-ի պահեստի տարածքից ավելի քան 300 աշխատակից է տարհանվել. Ի՞նչ է կատարվելՈրտե՞ղ են հայտնվել Ռուսաստանի շուկայից դուրս մնացած հայկական ծաղիկները Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա զոհ և 4 վիրավորՇոգը սասանում է Ալպերը․ Մոնբլանի զանգվածում սպասվում է ռեկորդային՝ 450 քարաթափում «Ստորագրություններով» խորհրդավոր նետեր. Թուրքիայի տարածքում գտել են 9000 տարվա հնության 11 եզակի նետասլաք Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան Օձի նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել Guns N' Roses-ի կիթառահար Սլեշի պատվին (լուսանկար)Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով Ավտոմեքենան մխրճվել է զբոսաշրջիկների բազմության մեջ Կրետեում. Կան վիրավորներԸնտանեկան բռնության հետ կապված իրավիճակը ավելի ծանր է, քան կարող էին պատկերացնել ամենահոռետեսները. Հակոբյան (տեսանյութ) Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 5 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Բժիշկը զգուշացրել է կաթնամթերքի վտանգների մասին հակաբիոտիկներ ընդունելիս Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Մարդկանց և ձկների ուղեղում հայտնաբերվել է տարածված հին մեխանիզմ։Բժիշկը անվանել է սրտի առողջության համար իդեալական արյան ճնշման մակարդակներըՀայտնաբերվել են բջիջներ, որոնք տարիքի հետ որովայնի ճարպի ավելացման պատճառ են դառնումԳիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ հատկապես քաղցած և քնկոտ զգում դեպրեսիայի ժամանակԲերանի խոռոչի մանրէները կարող են նպաստել սրտի փականների կարծրացմանըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր Ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաներ տրամադրելու արգելքը ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել Սպիտակ տանը պարասրահի կառուցմանըԵրևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. ՄանրամասներԲժիշկը նշել է գլխուղեղի ուռուցքի անսովոր ախտանիշը5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումՄանկական հագուստի չափազանց բաց դիզայնը բուռն քննարկումների պատճառ է դարձելՓաշինյանը կադրեր է զոհաբերում՝ սեփական պատասխանատվությունից ազատվելու համար․ ԱբրահամյանԵՄ-ին կոչ են արել համաձայնեցնել Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում դիրքորոշումներըՀետապնդումն ավարտվեց ողբերգությամբ․ 7 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել են ոստիկանական մեքենայի հետ «Volkswagen»-ի բախման հետևանքով ԱՄՆ-ում գրեթե 1 մլն GM ավտոմեքենա ստուգվում է շարժիչի խափանման վտանգի պատճառով Կինը ավտոբուսում անծանոթի հպումից հետո քիմիական այրվածք է ստացելՉինաստանի «ռոբոտների օլիմպիական խաղերը». ինչպես են ռոբոտները սովորել վազել ու կատարել մարդու աշխատանքը«4-րդ հանրապետության» գաղափարը Արմեն Սարգսյանինն է․ պատմությունը ուզում են սկսել կապիտուլյացիայից (տեսանյութ) Պուտինը Ուկրաինայի՝ հակամարտության կարգավորման առաջարկներն «էկզոտիկ և անընդունելի» է անվանելՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններինՈւժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության Վրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել Եվրոպան դժգոհ է Իսրայելի` Երուսաղեմից արևելք բնակավայրերի ընդլայնման ծրագրերից
Ամենադիտված