Ամեն փախնող իր հնարավորությունների «գյորա» է փախնում. Արթուր Դավթյան
Իրավունք
Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա է փախնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Հարցին՝ ինքը խնդիր չի տեսնում, որ Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանը, Վահագն Հարությունյանը Ռուսաստանի Դաշնությունում են և ՌԴ-ն նրանց չի արտահանձնում, Դավթյանն արձագանքեց․ «Ես համընդհանուր գնահատականներ տալու հիմքեր չունեմ, թվարկած անձինք ունեցել են անհատական պատճառներ, որոնք ամբողջությամբ և հստակ ամրագրված են կոնվենցիաներով, իսկ ինչու ՌԴ-ն, մեկնողներին պետք է հարցնել, հեշտ է երևի ՌԴ գնալը, ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, որի հետ ավելի ազատ շփումներ ու ելումուտ ունենք, եթե ավելի խիստ վիզային ռեժիմ կա, բնականաբար այդ երկիր չեն գնա։ Բայց պարզվում է միայն Ռուսաստանը չի, առաջիկայում կիմանաք, որ այլ երկրներ էլ են գնացել։ Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա է փախնում»։
Հարցին՝ դատախազը արդյոք չի թերացել, որ բոլորին հաջողվում է փախնել և խուսափել նախաքննությունից, Դավթյանը պատասխանեց․ «Անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտություն կա, որովհետև եթե այսօր հարց է առաջանում՝ արդյոք թերացեք եք, որ գնացել են, վաղն էլ որևէ մեկին առանց բավարար հիմքի ելքն արգելելու դեպքում հարց կառաջանա՝ թերացում չէ, որ ապօրինի ելքն արգելել եք»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ