Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ 

Բռնարար է, թե ոչ՝ մարդը չի կարող -20 աստիճանին դուրս հանվել տնից․ նրանց իրավունքները նույնպես պետք է պաշտպանված լինեն

Իրավունք
Բռնարարների իրավունքները նույնպես պետք է պաշտպանված լինեն, պնդում ու փաստարկում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ու փաստաբանները, ովքեր ներկա էին «Ընտանեկան և սեռական բռնության հարցերի վերաբերյալ իրազեկում» սեմինար-քննարկմանը: Թե ինչ խնդիրների են բախվում ընտանեկան բռնության ենթարկված մարդիկ, ովքեր և ինչպես են պաշտպանում զոհերի ու բռնարարների իրավունքները, պարզաբանում են սեմինարին ներգրավված կողմերը:
 
 «Կանանց ռեսուրսային կենտրոնի» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, կարևորելով 2017 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն, ասաց, որ այն չափազանց կարևոր նշանակություն է ունեցել մեր հասարակության համար՝ հատկապես իրավագիտակցության բարձրացման տեսանկյունից: 
 
«Մինչ օրենքի ընդունումը և, ցավոք, շատ դեպքերում հիմա էլ բռնության ենթարկված անձինք զերծ են մնում բարձրաձայնել իրենց ընտանիքում տեղի ոնեցած բռնության մասին: Այս օրենքը նպաստում է այն առումով, որ անձինք գոնե իմանում են, որ տվյալ օրենքին դիմելու դեպքում հնարավոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, ի վերջո ոստիկանությունն արդեն ունի այնպիսի գործառույթներ, որ, օրինակ, անմիջապես նախազգուշացնեն կամ հեռացնեն այդ անձին այդ միջավայրից: Այսինքն՝ անհետաձգելի միջամտության որոշմամբ բռնարարին հեռացնելու պրակտիկան, որը ոստիկնությունն արդեն լայնորեն կիրառում է: Համաձայն այդ օրենքի՝ անձին կարող են մինչև քսան օր ժամկետով հեռացնել այդ միջավայրից, իսկ եթե անհրաժեշտ է, կանայք էլ դիմում են և ապաստարաններում են տեղավորվում, այսպիսով կարողանում են հեռու մնալ իրենց հանդեպ բռնություն կիրառած անձից: Կանայք իրենց դիմումի համաձայն՝ իրենց անչափահաս երեխաների հետ տեղավորվում են ապաստարաններում»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:
 
Փաստաբանի պնդմամբ՝ մինչ օրենքի ընդունումը սպանության, մարմնական ծանր վնասվածքների բազմաթիվ դեպքեր եղել են հենց օրենսդրական բացի պատճառով: Եվ օրենքը Հայաստնում բավական ուշացած է ընդունվել: Անդրադառնալով խիստ անհրաժեշտություն դարձած ապաստարաններին՝ փաստաբանը կարևոր ձեռքբերում համարեց այս տարվա հունիսին սոցիալական նախարարության, «Կանանց աջակցման կենտրոնի» և «Համահայկական հիմնադրամի» միջև կնքված եռակողմ հուշագիրը, որով ՀՀ-ում ստեղծվելու են երկու ապաստարաններ, ինչպես նաև մարզերում բացվելու են կանանց աջակցման կենտրոններ, որոնք գործելու են պետական հոգածության ներքո:
 
«Մենք միշտ ընդգծել ենք, որ մարզերում ավելի շատ են տարածված բռնության դեպքերը: Վիճակագրական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզն առաջին տեղում է: Հետևաբար պետք է թիրախավորել մարզերը, իրազեկման լայն աշխատանքներ իրականացնել հանրության շրջանում: Կանայք պետք է իմանան, որ իրենք պաշտպանված են պետության կողմից, որ խնդիրը բարձրաձայնելու դեպքում լուծում կստանա: Մենք հիմա ունենք բարձրաձայնված բազմաթիվ դեպքեր, որոնք, իհարկե, մարդկանց իրազեկվածության հետևանք են:
 
Նշեմ նաև, որ խնդրին առնչվող հոդված է ներմուծվել քրեական օրենսգրքում, որով քրեական հետապնդում է նախատեսվում այն անձի նկատմամբ, ով անհետաձգելի միջամտությամբ որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չի կատարի: Այսինքն՝ եթե բռնարարն, ում նկատմամբ ոստիկնության կամ դատարանի կողմից ընդունվել է անհետաձգելի որոշում, շարունակում է, ենթադրենք, զանգել կամ հետևել բռնության զոհին, կենթարկվի պատասխանատվության,- ասաց փաստաբանը:
 
Պետրոսյանի խոսքով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն օրենքի այս հոդվածը դիտարկեցին բռնարարի իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
 
«Մեզ մոտ դեպք է եղել, երբ անհետաձգելի որոշմամբ ոստիկանությունը որոշել է, որ բռնարար ամուսինը տասն օր պետք է տուն չգնա: Իններորդ օրն այլևս դրսում մնալ չկարողանալով՝ ամուսինը տուն է գնացել: Կինը նորից զանգել է ոստիկանություն, եկել տարել են նորից: Բռնարար է, թե ոչ՝ մարդը չի կարող –20 աստիճանին հանվել տնից: Իմ բերած օրինակում ամուսինը տեղ չի ունեցել գնալու, դրսում է մնացել: Բռնարարի իրավունքները ևս պետք է պաշտպանված լինեն, նրանց համար էլ պիտի գործեն ապաստարաններ: Եթե մենք մարդուն հանում ենք տնից, ուրեմն պետք է այլընտրանք տանք կեցությանն նվազագույն պայմաններն ապահովելու համար: Բռնարարին դրսում թողնելով՝ մենք նրան կարող ենք հասցնել ծանրագույն վիճակի, ինչը հետագայում ավելի վատ անդրադարձ կարող է ունենալ ընտանիքի և բռնության ենթարկվածի վրա»,- նշեց փաստաբանը:
 
Փաստաբան Դավիթ Թումասյանը ևս պնդեց, որ իրազեկ հասարակություն ունենալը պարտադիր պայման է մեր օրերում: Եվ, որ այդ իրազեկության հոգածությունն իր վրա պետք է վերցնի պետությունը: Իրազեկելուց բացի, նաև պետք է խնդրառուներին լուծման եղանակներ առաջարկի, որովհետև դա պետության պոզիտիվ պարտականությունն է:
 
Թումասյանը համաձայնեց նաև այն մտքի հետ, ըստ որի՝ եթե մարդուն զրկում են իր գույքից, իր սեփականությունից նույնիսկ մի քանի օրով, ապա պետք է նրան մինիմալ պայմաններ հատկացնել ապրելու համար, նաև նշեց, որ չնայած բռնության զոհերի համար կան ապաստարաններ, սակայն դրանք անմխիթար պայմաններով են:
 
«Ձմռան ցրտին մարդիկ  մի կերպ, այլընտրանք չունենալով, գնում են այդ ապաստարանները, ամռանն ընդհանրապես չեն ուզում մնալ, նույնիսկ բնակության որևէ հասցե չունեցող մարդիկ ամռանը դուրս են գալիս ապաստարանից: Հիմնական խնդիրներից է նաև այն, որ անօթևաններին հատկացվող ժամանակավոր այդ կացարանը գործում է միայն Երևանում, մարզերում մենք որևէ հասցե չունենք, որտեղ կարող են օթևանել անտուն մնացածները, նրանց Երևան հասցնելն էլ մեծ պատմություն է դառնում: Սա խնդիրների շրջանակ է, որը, ցավոք, անտեսված է եղել պետության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից»,- ասաց Թումասյանը:
 
Քնարկման բոլոր կողմերը հույս հայտնեցին, որ նոր ստեղծվող ապաստարանները մեծամասամբ գոնե կլուծեն այս խնդիրները, իսկ պետությունն այսուհետ կստանձնի իր քաղաքացուն պաշտպանելու և նրա բարեկեցության համար տարրական պայմաններ ստեղծելու իր պարտականությունը:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը
Ամենադիտված