Գագիկ Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել 2-րդ նախագահի հրամանագրերը
Իրավունք
Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ 2-րդ նախագահի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Նա պահանջում է առոչինչ ճանաչել իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Գագիկ Ջհանգիրյանը միանալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի քաղաքական պայքարին, ելույթներ էր ունենում ազատության հրապարակում:
Ելույթի հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, Արգավանդի խաչմերուկից ապօրինի զենք կրելու համար նա բերման ենթարկվեց և եղբոր հետ դատապարտվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան