«Մի ջրհորդանն ի՞նչ է, որ չեք սարքում` շենքը փրկվի»
Բլոգոսֆերա
Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Բեգոյանն իր էջում գրում է.
«Սա երրորդ մասի խաչմերուկի վրայի արդեն մի 30 տարի չգործող, ու մի էդքան հավանաբար սեփականաշնորհված ու անտեր մնացած հանրախանութի փառահեղ շենքն է: Էս շենքը կարող էր դառնալ թանգարան, նախարարություն, ցուցասրահ, բիզնես կենտրոն, ինչ ասես, նույնիսկ իմ տունը, բայց էդպես անտեր է, լավ, օկ, բայց անկախ նրանից ում է պատկանում, բա էս քաղաքի ղեկավարությունը հե՞չ սրտցավություն չունի, ախր ընդամենը մի ջրհորդանի հարց է, երկու-երեք կոպեկներ արժեցող խողովակներ, որ էս շենքն այ էսպես չքայքայվի, թաղապետարանը երևի ծախս էլ չպիտի անի` կոմունալում էդ խողովակներից մի տեղ մնացած կլինի...
Էն ճոռոմաբան «օտեց նացիին» ու՞ր ա, որ ասում էր` իմ օրոք ոչ մի հուշարձան չի քանդվի, թե քանիսը քանդվեց` քանդվեց, էլ բան չենք կարող անել, բայց գոնե նման կոպեկներով իրավիճակը փրկող գործողություններ կարելի՞ է չէ անել... ախր էսօր սաղ ազգով որ հավաքվեք էլ այսպիսի շենք չեք կարող կառուցել, էս կառուցող վարպետները մեռան գնացին, արա, մի ջրհորդանն ի՞նչ է, որ չեք սարքում` շենքը փրկվի, այ օլուխներ !!!»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն