Մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին. Նաիրա Զոհրաբյան
Բլոգոսֆերա
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Փաստորեն, շատ երկար անուն ունեցող նախարարության Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել: Վերջիններս, մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին: Ուսանողների հանդեպ, ովքեր ընդամենը ուզում էին հանդիպել իրենց ժողովրդավար, ժողովրդի իշխանության նախարարին` ակնհայտ ոչ համաչափ ուժ է կիրառվել:
Ոստիկաններից մեկն էլ ուժի կիրառումը համաչափ է համարել, ասելով, որ 20 հոգով նման փողոց չեն փակում։
Հիմա մնում է ոստիկանությունից ճանապարհային քարտեզ պահանջենք, թե ո՞ր փողոցը քանի հոգով կարելի է փակել, որ ասֆալտին ու պատերին մարդածեփումներ չլինեն»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն