Ինչ-որ մարդիկ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու նպատակով զուր էին քծնում իշխանությանը և անհարկի լուտանքներ թափում ԼՀԿ-ի վրա. Մարուքյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմաբկցության ղեկավար Էմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կառավարության հետ հարցուպատասխանին:
«Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում իմ ու Վարչապետի քննարկումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինչ֊որ մարդիկ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու նպատակով զուր էին քծնում իշխանությանը և անհարկի լուտանքներ թափում «Լուսավոր Հայաստան»-ի վրա:
Վարչապետն՝ ինքը, հաստատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի բարձր ու զգայուն մակարդակում է, և մեր նախաձեռնած գործընթացն ամբողջությամբ համապատասխանում է հեղափոխական արժեհամակարգին։
Խորհուրդս բոլոր քծնողներին այն է, որ մինչև ձեր հարձակումը կազմակերպելը, գոնե առնվազն փորձեք հասկանալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինչ բարձր չափանիշներից ենք խոսում, ինչի մասին է խոսքն՝ ընդհանրապես, և դուք ինչ եք պաշտպանում։
Պայքարի այս բարձր նիշն այսուհետ փաստ է, և թող ոչ ոք չփորձի այն իջեցնել»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն