ՀՖՖ-ն հրաժարվեց գրանցել Արսեն Աղաջանյանին՝ որպես Ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Տիգրան Հակոբյան
Բլոգոսֆերա
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«ՀՖՖ-ն հրաժարվեց գրանցել Արսեն Աղաջանյանին որպես Ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Նախորդ գրառմանս պատճառը հենց այս մտահոգությունն էր, որ չենք գրանցելու: Քանի որ, նախորոք որոշել էին որոշում կայացողները, ու ես դրա մասին գիտեի: Քանի որ բոլոր որոշողները փոխկապակցված են ակումբների, ՀՖՖ նախկին ղեկավարության եւ նրանք են ղեկավար մինչ այսօր, փոխկապակցված են նախկին պարտավորություններով...
Հին, դարն անցած համակարգերը փոխելու ամենամեծ պատնեշները հենց պարտավորություններն: Եւ այդ պատնեշները ջարդելու համար, ինչպես գրել էի, կամք է հարկավոր: Կամք չունեիք, գոնե գրանցեիք, թող ամբողջ ֆուտբոլային հանրությունը ներկայացնող ակումբների ներկայացուցիչները որոշում կայացնեին:
Իմ լավ բարեկամներ, այդ ին՞չ վախերի ու բարդույթների մեջ եք, որ թույլ չեք տալիս ձեր տարիներով փակ կորպորացիայում հայտնվեր մեկ ուրիշը, պայմանավորվածություններով չծանրաբեռնվածը: Ո՞նց եք բացատրելու, որ գրանցում եք մի քանի տարի առաջ դատարանով սնանկ ճանաչված անձին եւ, ուրեմն, պատրաստ եք հանձնել նրան 10 մլն դոլար բյուջե ունեցող կազմակերպությունը: Ո՞նց եք ապացուցելու, որ բոլոր գրանցված թեկնածուները վերջին երկու տարում առնչվել են ֆուտբոլի հետ: Այդ ո՞նց էիք այդպես ոգեվորված աշխատում ՀՖՖ մի նախագահի հետ, որը մինչեւ իր «ընտրությունը» կարող է նույնիսկ ֆուտբոլը բեյսբոլից չտարբերել: Իսկ ձեր շահերի բախումը ո՞նց եք արդարացնելու: Այս բոլորը հո մի օրվա պատմություն չի:
Նույն կալոդը խառնելով ու մրցակցությունը առաջին օրվանից խեղդելով, նույն կալոդից ղեկավար բրդելով ի՞նչ հաջողություն էք ակնկալում..
Թե բա դիմեցինք Կիպրոսի Ֆեդերացիա... Ծաղկունքի դպրոց գնայիք, Երեւանից ընդամենը 50 կիլոմետր ա....
Հա, Փյունիկ ակումբն ու Արթուր Սողոմոնյանն էլ Արսենին առաջադրելով, չգիտեին, որ Արսենը ֆուտբոլից կիլոմետրով հեռու է: Էդ վաստակաշատ ակումբին ինչի ապտակեցիք...
Արսեն Աղաջանյան, Դուխով, ամեն ինչ դեռ արջեւում է»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում ֆեդերացիան հրապարակեց նախագահի և գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների անունները։
ՀՖՖ նախագահի ընտրությանը կմասնակցեն «Ուրարտուի» և «Վանի» կողմից առաջադրված ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը: Այս մասին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «Փյունիկի» կողմից առաջադրված Կիպրոսի «Արարատի» հիմնադիր Արսեն Աղաջանյանի թեկնածությունը՝ «Փյունիկի» կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթում ՀՖՖ կանոնադրության հետ անհամապատասխանություններ ունենալու պատճառով:
Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն