Պետք է հաղթեինք «Ռոմա»-ին. Անտոնիո Կոնտե
Սպորտ
«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կարծիքով` իր թիմը պարտավոր էր հաղթել Սերիա Ա-ի 15-րդ տուրի «Ռոմա»-ի դեմ խաղում:
Կոնտեն շեշտել է, որ միլանյան ակումբը բաց է թողել մի շարք հնարավորություններ հաշվի մեջ առաջ անցնելու համար: «Պետք է հաղթեինք «Ռոմա»-ին: Նրանք շատ բացթողումներ ունեին պաշտպանությունում: Մենք պետք է հարձակման գծում ավելի կտրուկ լինեինք»,-ասել է մասնագետը:
Իտալիայի Սերիա Ա-ի 15-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Միլանում հյուրընկալվեց «Ինտեր»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան