Գառնիի բնակիչներից մեկի տանը թմրանյութ է հայտնաբերվել
Հասարակություն
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում եւ օգտագործում:
Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Գառնիի բնակիչի տանը կատարված խուզարկությամբ նկուղի սառնարանում գտնվող ապակե եւ պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել է ընդհանուր 410.43 գրամ դեղնականաչավուն չորացված զանգված, ինչն ըստ տանտիրոջ հայտարարության՝ կանեփի չորացված զանգված է, ինքն է իրենց տան այգում ցանել եւ աճեցրել՝ անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն