Բյուրականում 31-ամյա տղամարդը տարբեր մեքենաներից գողացել է ընդհանուր 6 հատ էլեկտրական մարտկոց
Դեկտեմբերի 4-ին Բյուրականի բնակիչներից մեկը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ նախորդ օրը տան մոտ կայանված մեքենայից գողացել էին էլեկտրական մարտկոցը։
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արբատ գյուղի 31-ամյա մի բնակիչ։
Նա տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 6-ին ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն։ Բացի այդ, պարզվել է նաեւ, որ նա Բյուրական համայնքից, տարբեր մեքենաներից գողացել է ընդհանուր 6 հատ էլեկտրական մարտկոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունից տուժած մյուս անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն