«Եղեք զգոն և ուշադիր, մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը». Կարեն Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դիմում իմ ֆեյսբուքյան ընկերներին մի մեծ խնդրանքով: Ֆեյսում վերջին շրջանում բացվում են տարբեր տեսակի խմբեր, որոնք զինվորի նկարներ են դնում, հիմնականում զորամասերի տարածքներից, կամ այնպիսի տեսարաններով, որոնք մասնագետի համար կարևոր ինֆոյի աղբյուր են հանդիսանում: Այդ նկարները, որպես կանոն , վերաբերվում են ծննդյան օրերի շնորհավորանքներին կամ պարզապես, ողջունելուն: Այն տեքստերը որոնք գրվում են նկարի մեկնաբանության բաժնում, բավականին վտանգավոր են: Նշվում է զինծառայողի անուն ազգանունը, տարիքը, ծառայության վայրը, ընդհուպ մինչև անգամ նշվում է այն բնակավայրը, որի վարչական տարածքում գտնվում է զորամասը:
Եղեք զգոն և ուշադիր, մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը, քանի որ դուք ինֆորմացիա եք տալիս իր ծառայության վայրի, ավարտի վերաբերյալ և նույնիսկ ինքնակամ տալիս եք նրա նկարը: Այդ կերպ նույնիսկ հնարավոր է իրականությանը մոտիկ զինվորների թվաքանակի մասին տեղեկություն ստանալ:
Ես ուշադիր հետևելու եմ արդեն, և նոր արշավ եմ սկսում, որպեսզի դադարեցնեն ծնողներն ու զինվորների հարազատները անծանոթ մարդկանց ինֆո տալը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն