Կարապետ Պողոսյանն արձագանքել է «Իմ քայլի» պատգամավորի մեղադրանքներին
Բլոգոսֆերա
Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի մեղադրանքներին.
«Հայտնում եմ, որ ես և Գարիկը, որևէ կապ չունենք ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակի հետ, իսկ ինչ վերաբերում սարուխանյան կարենին տեսնել ցանկանալու կամ որևէ մեկին ծեծի ենթարկելու մասին վաղը հանգամանալից արդեն լրատվությամբ կխոսեմ, կասեմ մեզ «շառով տալու» դրդապատճառների և գործ սարքելու մասին»:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու մասին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հնչեցրած քննադատությունը դարձել է ծեծկռտուքի թեմա։ Քոչարյանականները, պատգամավորի ասելով, ծեծել են իր ընկերոջը՝ հաշիվ պահանջելով նրանից ու նրա միջոցով սպառնացել նաև իրեն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն