Խաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոս Զելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբ Անի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում է Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է Երկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչում Ռանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլ Փոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է «Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակը Ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղ Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ 

Ու՞մ սիրտն է ուզում «նոր ընդդիմություն». Անի Սամսոնյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «2018 թվականից հետո Հայաստանում նոր ընդդիմության մասին խոսում են իշխանությունը և արտախորհրդարանական ուժերը։

Սկսենք իշխանությունից։

Ակնհայտ է, որ այսօր խորհրդարանական ընդդիմության ակտիվությունը իշխանության սրտով չէ, և վերջինս չի հաշտվում այն մտքի հետ, որ մենք վաղուց մեկ դաշինքում չենք, մենք տարբեր ենք և մեր հայտարարություններն առ այն, որ զսպելու և հավասարակշռելու ենք իրենց՝ ամենևին կատակ չէին։ Եվ որքան մենք ավելի հետևողական ենք բարձրաձայնում համակարգում կոռուպցիոն ռիսկերի, վատ և մանիպուլյատիվ կառավարման վերաբերյալ, այնքան իշխանությունը փորձում է դիմադրել հախուռն՝ օգտագործելով նաև ոչ ընդունելի մեթոդներ։

Օրինակ մեր՝ Լուսավոր Հայաստանի դեպքում չեն կարող հակազդել (բացի երրորդ ճանապարհից՝ ուրիշ բան չգիտեն և չունեն) այնքան էմոցիոնալ, որքան նախկինների դեմ՝ օգտագործելով թալանչի, կոռուպցիոներ, դավաճան, ռեժիմի ստրուկ կարծրատիպերը։

Ըստ այդմ՝ նրանց գործը բարդացել է։ Չեն կարողանում կռիվ տալ բովանդակային դաշտում։ Հետևաբար անհրաժեշտ է մտածել նոր ընդդիմության մասին՝ իշխանությունից ավելի թույլ և իշխանության կիթառի տակ ննջող գրպանային ընդդիմության մասին։

Անհրաժեշտ է այդպիսին դիտարկվող ուժերին հնարավորինս աջակցել բոլոր ռեսուրսներով, հատկապես տեղեկատվական, օրինակ՝ պահել Հանրային հեռուստաընկերության էկրաններին կամ տեղավորել թերթերի ու էլեկտրոնային կայքերի տեսանելի տեղերում։

Բայց պետք է ասեմ, որ իշխանության կողմից նոր ընդդիմության մասին անընդհատ խոսելը քաղաքական անքթածակություն է, որովհետև այդպիսով նրանք միանում են արտախորհրդարանական հին ռեժիմից մնացած ուժերի պայքարին՝ ապալեգիտիմացնելու նոր խորհրդարանը և սեփական 88 պառլամենտականին: Դա նույնն է, ինչ կրակես սեփական ոտքիդ։

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, ապա այստեղ հստակ է՝ ովքեր են այդ «նոր ընդդիմության» ջատագովները։ Նախկին համակարգի ուժերը՝ ՀՀԿ-ն, դրա արբանյակները, Միքայել Մինասյանը իր բզկտված շրջապատով և Ռոբերտ Քոչարյանի ակումբը։

Եվ բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, ծառայում են այս գործիչներին, որովհետև նրանք են ամենաշատը ուզում, որ պառլամենտը վարկաբեկվի և ապալեգիտիմացվի, և լինեն նոր ընտրություններ։

Հիմա եթե նոր ձևավորվող ինչ-որ խմբակների հետևում իշխանությունը չի կանգնած, ապա ոնց են նրանք հայտնվում Հ1-ում /պատահական մարդիկ այնտեղ երբեք չեն հայտնվել ու չեն հայտնվի, որովհետև միակ հանրային ալիքի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել/ և արժանանում իշխանությունների ծափողջույններին։

Եթե իշխանությունը չի կանգնած, ուրեմն այդ մարդիկ ծառայում են այն ուժերին, որոնք ուզում են թուլացնել հեղափոխական իշխանությունը, վիժեցնել քաղաքական նոր համակարգի ստեղծումը և հասնել արտահերթ ընտրությունների։ Երկու պարագայում օգտագործվողները պրոբլեմ ունեն:

Նաև անհասկանալի է, երբ հեղափոխությունը ծաղրողները փորձ են անում հեղափոխությունը պաշտպանել Նիկոլ Փաշինյանից։ Հռոմի պապից ավելի կաթոլիկ պետք չի լինել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաշմանյանը՝ «Գանձասարի» ղեկին․ փրկության շանսը գնահատում է 10 տոկոսԶելենսկի․ Թրամփն ու Սին կարող են Պուտինին կանգնեցնել մեկ հանդիպմամբԱնի Հովսեփյանը՝ նոր մենամարտի շեմին․ օլիմպիական երազանքը մնում էՄարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է
Ամենադիտված