Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է Երկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչում Ռանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլ Փոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է «Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակը Ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղ Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ «Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումները Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 

6% հարկը մարդկանց առողջ պահելու համար է. նախկին փոխնախարար

Հասարակություն

«Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ» անվանումով նախագիծը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է: Առողջապահության նախարարն առաջարկում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Նախագծի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Առողջապահության նախկին փոխնախարար Ավետ Գրիգորյանի հետ:

«Նախ ուզում եմ ասել, որ նախաձեռնությանը կողմ եմ: Մինչդեռ, ինձ համար անընդունելի է, երբ խոսում են հայեցակարգի մասին՝ առանձնացնելով միայն 6 տոկոս հարկը, որովհետև այդ հայեցակարգը շատ ավելի ընդգրկուն է: Դեռ հստակ չէ՝ 6 տոկոս է, թե օրինակ՝ 4 կամ 8»,- ասաց նա:

Անդրադառնալով բազմիցս հնչող այն դժգոհություններին, թե աշխատողները վճարելու են չաշխատողների համար՝ Գրիգորյանը նկատեց, որ պետք է գործի համերաշխության սկզբունքը, որը ընդունված է ամբողջ աշխարհում և որի  արդյունքում՝ առողջը վճարում է հիվանդի համար, երիտասարդը՝ ծերի, աշխատողը՝ չաշխատողի:

«Չգիտեմ ինչու, բայց չաշխատող մարդուն բերում են որպես նախագծի բացասական կողմ: Կամ՝ հաճախ եմ լսում երբ ասում են, որ Հայաստանում կան չգրանցված, բայց եկամուտ ունեցող մարդիկ: Իրականում, դա այս հայեցակարգի հետ կապ չունի: Սա խնդիր է դատախազության, ոստիկանության, ՊԵԿ-ի համար, որպեսզի  քննեն այն մարդկանց, ովքեր եկամուտ ունեն, բայց եկամտահարկ չեն վճարում»,- ընդգծեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ մեր պետությունն այնքան հարուստ չէ, որպեսզի ամբողջությամբ հոգա իր քաղաքացիների առողջության և բուժման խնդիրները. «Այդ պատճառով էլ փնտրում են ուրիշ աղբյուրներ: Գումարը, որը հավաքվում է, ոչ միայն հիվանդին բուժելու համար է, այլև՝ մարդկանց առողջ պահելու համար»: 

Առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը նախատեսվում է իրականացնել 2022 թվականից:

Նրա խոսքով՝ մինչև ծրագիրը վերջնական հաստատվի, շատ բան կարող է փոխվել. «Մինչդեռ, դրական արդյունքը շատ շուտ կերևա: Բոլորս էլ գիտենք, որ հիմա բուժման նպատակով մարդիկ շատ հաճախ վաճառում են իրենց ունեցվածքը, բնակարանը: Իսկ այս նախագիծը կյանքի կոչելուց հետո՝ մարդիկ այլևս նման լուրջ խնդիրների առջև չեն կանգնի»:

Մեր այն դիտարմանը, որ այս նախագիծը հասարակության շրջանում բուռն քննադատության արժանացավ՝ Գրիգորյանը պատասխանեց. «Թող լինեն նաև քննադատություններ, քանի որ դա ևս բնական է: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ նորից նշել, որ ես այն մարդկանցից եմ, ով պատրաստ է մինչև վերջ պայքարել այս նախագծի համար: Մենք պետք է առաջ գնանք, չենք կարող մնալ նույն տեղում: Ինձ համար սա որակյալ բուժօգնությանը միտված ծրագիր է»: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան
Ամենադիտված