Ամեն առավոտ մեր բակում երկու պապիկ էս իշխանություններին ու ընդդիմություններին թաղում են. Թագուհի Ղազարյան
Քաղաքական
ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը քննարկելու ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ պետք է կարևորել, թե ատելության խոսքն ով է ասում, որտեղից է ասում, որքան լսարանի է հասանելի և որքան իրական ռիսկեր է պարունակում կոնկրետ այդ խմբի մարդկանց համար:
«Ամեն առավոտ մեր բակում երկու պապիկ էս իշխանություններին ու ընդդիմություններին թաղում են, բայց իրենց խոսքը ո՛չ կոնկրետ ռիսկ է պարունակում, ո՛չ մեծ տարածում ունի, հետևաբար չի կարելի այդ պապիկիներին միամիտ կողքից լսել և գնալ, քրեական պատասխանատվության ենթարկել»:
Քննարկաման արդյունքում ատելության խոսքի դեմ աշխատանքային խմբի առաջարկն ընդունվեց միաձայն։ Աշխատանքային խումբը կղեկավարի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանայանը։
Աիդա Կիրակոսյան


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա