Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է. Արմեն Սարգսյան (տեսանյութ)
ՔաղաքականՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թիմուր Ուրազաևին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարօրություն ու բարգավաճում:
«Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով»,- նշել է նախագահը:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Ուրազաևն անդրադարձել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին: Դեսպանը նախագահ Սարգսյանին է նվիրել վերջերս դեսպանատան աջակցությամբ հայերենով հրատարակված «Ղազախական գրականության անթոլոգիան»՝ նշելով, որ այն հայ ընթերցողին է ներկայացնում ղազախական գրականության լավագույն նմուշները:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)