Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ՊԵԿ-ի ստուգումները թիրախավորված չեն. ՊԵԿ փոխնախագահ
Քաղաքական
Պետական եկամուտների կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսում ՊԵԿ փոխնախագահը՝ արձագանքելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հարկային ստուգումներ միայն իր նկատմամբ են իրականացվում, ասաց. «Ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի, և ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ մի տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացվեն։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական պահանջների առկայություն, նոր միայն դրանից հետո հնարավոր է լինում ստուգումների իրականացում»:
ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսպիսով առհասարակ բացառեց տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները։ Պարզապես ընդգծեց, որ, թե կան տնտեսվարողներ, ովքեր ունեն բազմաթիվ բիզնեսներ և դրանք խոշոր հարկ վճարող են, տրամաբանորեն այդ ընկերություններում ստուգումներն ավելի հաճախակի են լինում:
Հիշեցնենք՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «էսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Էս երկրում մենակ Ծառուկյա՞նն ա սեփականատեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն, իրեն ցավն էլ տանեմ, ստուգում են, թող ստուգեն»։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա