Գազի արտահոսքից անչափահասներ են թունավորվել
Հասարակություն
Գազի կաթսայից արտահոսքի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել երեք անչափահաս երեխա` 1 տղա, 2 աղջիկ: Երեկ գիշեր նրանք հոսպիտալացվել են Ապարանի հիվանդանոցում, այնուհետև տեղափոխվել են Երևան:
Մեր տեղեկություններով՝ հոսպիտալացվածները նույն ընտանիքի դպրոցահասակ երեխաներ են:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։ Նրանք պարզում են կատարվածի մանրամասները։
Առողջական վիճակի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը