Ինչու է ԼՀԿ-ն որոշել Դավիթ Խաժակյանին հետ կանչել ավագանուց․ պարզաբանում է Մարուքյանը
Քաղաքական
Մենք մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու հարց ենք քննարկել կուսակցության կառավարման մակարդակում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
«Ինչպես գիտեք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ունի մեկ ներկայացուցիչ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունում և, եթե կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված լինլ Երևանի ավագանիում։ Հետևաբար որևէ պատասխանատվություն դադարելու ենք կրել Երևանի ավագանիում իրականացվող գործունեության համար»,-ասաց Մարուքյանը։
Հարցին, թե այս որոշման վրա ազդե՞լ է իշխանությունը, քանի որ Հայկ Մարությանը շատ է քննադատվում, Մարուքյանը պատասխանեց․ «Բացարձակ նման բան չի կարող լինել։ Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից գոհ ենք, և նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ուժն աշխատի։ Բայց կան իրավիճակներ, որ Դավիթ Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց Դավիթ Խաժակյանը դրա համար պատասխանատվություն է կրում և այդ պատասխանատվությունը տարածվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա, որն էլի մեր ազդեցությունից դուրս իրավիճակ է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրում են, «Լույս»-ի անդամների գործունեության համար, մենք ինչքան կարող ենք մեկնաբանել դա, դա մեր համար լուրջ խնդիր է, մենք մտածում ենք, միգուցե չմասնակցենք, որպեսզի որևէ կերպ մենք չդառնանք թիրախ։
Մարուքյանը նշեց, որ Դավիթ Խաժակյանը երեկ ավագանիի նիստում ամբիոնից բացահայտել է պաշտոնական կեղծիք․ «Կարող եք ասել ո՞ւր է դրա լուսաբանումը, չկա։ Բայց կա այլ լուսաբանում քաղաքապետի ծիծաղի և այլ հարցերի վերաբերյալ։ Հիմա, եթե մարդկանց չի հետաքրքոում այդ պաշտոնական կեղծիքի բացահայտումը, այլ նման հարցեր են հետաքրքում ուրեմն գուցե չմասնակցենք»։
Մարուքյանը նշեց, որ մեդիան ծածկում է սկանդալային նյութերը։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա